ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ մարտի 22-ին, Արթուր Հովհաննիսյանն ազատվել է արդարադատության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արթուր Հովհաննիսյանին ազատել արդարադատության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից», ասված է որոշման տեքստում։
Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից ազատվել է նաեւ Սուրեն Քրմոյանը։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: