«3 անչափահաս երեխաների հայրը չէր կարող ինքնասպան լինել, իմ երեխան նման բան չէր կարող անել,- «Ազատություն ռադիոկայան»-ի հետ զրույցում հուզված ասել էր Ամանորի գիշերը սպանված պայմանագրային զինծառայող Էդգար Գրիգորյանի մայրը՝ Ալինա Սարգսյանը,- Էդ ո՞ր մի ինքնասպանն ա իրեն դոշից կրակում, որ մի քանի ժամ էլ տառապի, չմեռնի. հենա կդներ բերանից կկրակեր ու տեղում կմնար: Եթե մի բան ստում են, գոնեն նենց ստեն, որ իրականությանը մոտ լինի»:

Ընտանիքի անդամները կտրականապես չեն հավատում ինքնասպանության վարկածին: Նրանք հայտարարում են՝ Էդգարի համածառայակիցներից այլ բան են լսում, պատկամ մարմիններից՝ այլ: Բացի դրանից, ընտանիքին վրդովեցրել է այն փաստը, որ Պաշտպանության նախարարությունը շուրջ 40 օր հանրությունից թաքցրել է Էդգարի մահվան հանգամանքը: Տիկին Ալինան այդ օրերին պարբերաբար լրատվամիջոցներում տեղեկություն է փնտրել որդու դեպքի վերաբերյալ, հույս ունենալով, որ դեպքի մասին առավել մանրամասներ կիմանա.

«Մենք որդուս մահից միայն 4 ժամ հետո ենք իմացել դեպքի մասին: Էդգարս առավոտ 8-ին ա մահացել, մենք՝ 12-ին ենք իմացել՝ լրիվ կողմնակի մարդուց»,- նշեց նա:

Պաշտպանության նախարարությունը զինծառայողի սպանության դեպքի մասին չբարձրաձայնելը ոչ թե թաքցնել է համարում, այլ ուղղակի չհայտնել:

«Պաշտպանության նախարարությունը չի պատրաստվում ո´չ ծածկել, ո´չ կոծկել որևէ դեպք, ու արդեն տարիներ շարունակ այդպես է։ Ծառայողական քննություն է անցկացվում պարզելու համար, թե ինչպես է ամեն ինչ տեղի ունեցել», – մեկնաբանելով միջադեպը` այսօր հայտարարեց Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

Նախարարը նշեց նաև, որ մեր օրերում տեղեկությունները հնարավոր չէ թաքցնել, որովհետև ԶԼՄ–ներն ինֆորմացիան ստանում են տարբեր աղբյուրներից.

«Դուք ստանում եք տեղեկություններ Դատախազությունից, Քննչական կոմիտեից, դուք ստանում եք նաև ՊՆ-ից, հնարավոր չէ որևէ բան կոծկել»։

Միաժամանակ նա նշեց, որ կոնկրետ այս դեպքը ծառայություն հետ կապված չի եղել։ «Ես միևնույն ժամանակ չեմ կարծում, որ ճիշտ է նախաքննության փուլում գտնվող դեպքերի վերաբերյալ անընդհատ բարձրաձայնել», – ասաց Տոնոյանը։

Հիշեցնենք, որ Ամանորի գիշերը հրազենային վնասվածքից մահացել է պայմանագրային զինծառայող Էդգար Գրիգորյանը։ Նման տեղեկությունը ՊՆ–ն հաստատեց միայն օրեր առաջ։

«3 անչափահաս երեխաների հայրը չէր կարող ինքնասպան լինել, իմ երեխան նման բան չէր կարող անել: Էդ ո՞ր մի ինքնասպանն ա իրեն դոշից կրակում, որ մի քանի ժամ էլ տառապի, չմեռնի. հենա կդներ բերանից կկրակեր ու տեղում կմնար: Եթե մի բան ստում են, գոնեն նենց ստեն, որ իրականությանը մոտ լինի»,- «Ազատություն ռադիոկայան»-ի հետ զրույցում անկեղծացել էր Ամանորի գիշերը սպանված պայմանագրային զինծառայող Էդգար Գրիգորյանի մայրը՝ Ալինա Սարգսյանը:

Ընտանիքի անդամները կտրականապես չեն հավատում ինքնասպանության վարկածին: Նրանք հայտարարում են՝ Էդգարի համածառայակիցներն այլ բան են ասում, պատկամ մարմինները՝ այլ: Բացի դրանից, ընտանիքին վրդովեցրել է այն փաստը, որ Պաշտպանության նախարարությունը հանրությունից թաքցրել է Էդգարի մահվան հանգամանքը: Տիկին Ալինան շուրջ 40 օր լրատվամիջոցներում տեղեկություն է փնտրել որդու դեպքի վերաբերյալ, հույս ունենալով, որ մանրամասներ կիմանա.

«Մենք որդուս մահից 4 ժամ հետո ենք իմացել դեպքի մասին: Էդգարս առավոտ 8-ին ա մահացել, մենք՝ 12-ին ենք իմացել՝ լրիվ կողմնակի մարդուց»,- նշեց նա:

Պաշտպանության նախարարությունը զինժառայողի սպանության դեպքի մասին չբարձրաձայնելը ոչ թե թաքցնել է համարում, այլ ուղղակի չհայտնել:
«Պաշտպանության նախարարությունը չի պատրաստվում ո´չ ծածկել, ո´չ կոծկել որևէ դեպք, ու արդեն տարիներ շարունակ այդպես է։ Ծառայողական քննություն է անցկացվում պարզելու համար, թե ինչպես է ամեն ինչ տեղի ունեցել», – մեկնաբանելով միջադեպը` ասաց նախարարը։

Նախարարը նշեց նաև, որ մեր օրերում տեղեկությունները հնարավոր չէ թաքցնել, որովհետև ԶԼՄ–ներն ինֆորմացիան ստանում են տարբեր աղբյուրներից. «Դուք ստանում եք տեղեկություններ Դատախազությունից, Քննչական կոմիտեից, դուք ստանում եք նաև ՊՆ-ից, հնարավոր չէ որևէ բան կոծկել»։ Միաժամանակ նա նշեց, որ կոնկրետ այս դեպքը ծառայություն հետ կապված չի եղել։

«Ես միևնույն ժամանակ չեմ կարծում, որ ճիշտ է նախաքննության փուլում գտնվող դեպքերի վերաբերյալ անընդհատ բարձրաձայնել», – ասաց Տոնոյանը։

Հիշեցնենք, որ Ամանորի գիշերը հրազենային վնասվածքից մահացել է պայմանագրային զինծառայող Էդգար Գրիգորյանը։ Այս տեղեկությունը ՊՆ–ն հաստատեց միայն օրեր առաջ։

Pin It on Pinterest