«Մարտի 1»-ի գործով նախորդ իշխանությունների օրոք իրականացված հետաքննությունը միակողմանի էր, հայտարարում է Human Rights Watch հեղինակավոր կազմակերպությունը այսօր հրապարակած տարեկան զեկույցում` փաստելով, որ այդ հետաքննության արդյունքում դատարանի առջև էին կանգնել միայն ընդդիմադիրները, 52 ցուցարար հայտնվել էր բանտում:

Հայաստանի նոր իշխանությունները վերակենդանացրին այդ հետաքննությունըմեղադրանքներ ներկայացնելով երեք նախկին բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին, պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին ու Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին ղեկավար Յուրի Խաչատուրովին՝ սահմանադրական կարգը տապալելու համար, արձանագրում է միջազգային կառույցը` միաժամանակ ընդգծելով. — «Նախկինում կատարված անիրավությունները հետաքննելիս իշխանությունները պետք է լիովին հարգեն բոլոր ազատազրկվածների իրավունքները և երաշխավորեն արդարադատության անկախությունը»:

Ամփոփելով անցած տարի Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում տեղի ունեցած զարգացումները, հեղինակավոր կազմակերպությունը նշում էընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը դարձավ վարչապետ նախագահ Սերժ Սարգսյանի դեմ ապրիլին ու մայիսին մի քանի շաբաթ շարունակված բողոքի ցույցերից հետո: «Սահմանված առավելագույներկու ժամկետը նախագահելուց հետո, Սարգսյանը փորձում էր մնալ իշխանության ղեկին իր կուսակցության աջակցությամբ ստանձնելով վարչապետի պաշտոնը», — հիշեցնում է Human Rights Watch-ը, ընդգծելով` Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո Փաշինյանը ժառանգեց մի երկիր, որն ընկղմված էր կոռուպցիայի և մարդու իրավունքների բազմաթիվ խախտումների մեջ:

«Հայաստանյան նախորդ ընտրությունները մթագնվել էին ընտրակաշառքի, քաղծառայողների ու մասնավոր հատվածի ներկայացուցիչների հանդեպ ճնշումներով, ինչը դարձել էր գարնանը սկսված բողոքի ցույցերի պատճառներից մեկը», — նշում է զեկույցը, շարունակելովսեպտեմբերին իշխանափոխությունից հետո արդեն, Փաշինյանի կառավարության առաջարկությամբ խորհրդարանը օրենսդրական փոփոխություններ ընդունեց, որոնցով ընտրությունների ժամանակ կաշառք առաջարկելու և վերցնելու համար սահմանվում է քրեական պատիժ` մինչև վեց տարվա ազատազրկմամբ: «Դեկտեմբերին անցկացված ընտրությունները, միջազգային դիտորդների գնահատականով, վայելում էին հասարակության լայն վստահությունն ու զերծ էին նախորդ ընտրությունների ժամանակ արձանագրված խախտումներից, այդ թվում՝ ընտրակաշառքից ու ընտորղների վրա ճնշումներից», — ընդգծում է Human Rights Watch-ը:

«Ազատ ու արդար քվեարկությունը առաջին, կարևորն քայլն է Հայաստանի նոր իշխանությունների համար, սակայն սա միայն սկիզբն է», — հայտարարել է Human Rights Watch-ի ներկայացուցիչ Գիորգի Գոգիան՝ շեշտելով․ — «Իշխանությունները պետք է իրենց տրված մանդատն օգտագործեն և բարեփոխումներ արձանագրեն՝ մարդու իրավունքների հետ կապված խնդիրները լուծելու համար, որոնց դեմ մարդիկ փողոց էին դուրս եկել»:

Հեղինակավոր կազմակերպությունը նշում է նաևՀայաստանի նախորդ իշխանությունները հայտնի էին խաղաղ ցույցերը անհամաչափ ուժի գործադրմամբ ցրելու փորձառությամբ, և որոշ դեպքերում այդ բռնաճնշումների հետևանքով ցուցարարներն ու լրագրողները լուրջ վնասվածքներ էին ստանում: «Ապրիլին ու մայիսին ևս ցույցերը մեծամասամբ խաղաղ էին, սակայն պարբերաբար արձանագրվում էին բախումներ ոստիկանության ու ցուցարարների միջև», - հիշեցնում է զեկույցը առանձնացնելով ապրիլի 16-ի իրադարձությունները, երբ ոստիկանությունը, ըստ հաղորդումների, գործի էր դրել լուսաձայնային նռնակներ` մարմնական վնասվածքներ հասցնելով 46 մարդու:

Քննադատելով նախորդ իշխանություններին՝ Human Rights Watch-ը միաժամանակ գովասանքի խոսքեր է հնչեցնում նոր իշխանությունների հասցեին՝ իրավապահների կողմից կիրառված բռնությունների` տարիներ շարունակ սառեցված գործերն ավարտին հասցնելու, մեղավորներին պատժելու համար:

«Հունիսին իշխանությունները մեղադրանք առաջադրեցին ոստիկաններից մեկին, ով անցնում էր դատարանի նկուղում «Սասնա ծռերի» նկատմամբ բռնություն կիրառելու գործով», — փաստում է իրավապաշտպան կառույցը:

Խրախուսելով նոր իշխանություններին` զեկույցը միաժամանակ փաստում է, որ Փաշինյանի կառավարությունը դեռ անելիք ունի, օրինակ, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները պաշտպանելու, հավասար պայմաններ ապահովելու հարցում: «Գործող օրենսդրությունը թույլատրում է հոգեկան և մտավոր խնդիրներ ունեցող մարդկանց անգործունակ ճանաչելու եղանակով իրավաբանական կարողությունից զրկելու հնարավորություն, ինչի արդյունքում նրանք կարող են անորոշ ժամկետով պահվել բուժհիմնարկներում», — փաստում է Human Rights Watch-ը:

Իշխանությունները շարունակում են իրագործել մինչև 2025 թվականը լիովին ներառական կրթության անցնելու իրենց պարտավորությունը, ինչը թույլ կտա, որ հաշմանդամություն ունեցող և չունեցող երեխաները համատեղ կրթություն ստանան՝ մեկ հարկի տակ: Չնայած որոշակի առաջընթացին՝ հաշմանդամություն ունեցող երեխաները շարունակում են բախվել խտրականության և վիրավորական վերաբերմունքի, նրանց համար ոչ միշտ են դպրոցներում ապահովվում այլ երեխաների հետ հավասար հիմքի վրա ուսումնառության հնարավորություն ընձեռող ողջամիտ պայմաններ, արձանագրում է Human Rights Watch-ը:

Այս տարվա զեկուցում ամենակոշտ քննադատությանն արժանացել է կանանց իրավունքների պաշտպանության ոլորտը, միջազգային կազմակերպությունը նշում էընտանեկան բռնությունը շարունակում է մնալ լուրջ խնդիր Հայաստանում: Ոստիկանության համաձայն՝ 2018 թվականի առաջին հինգ ամիսների ընթացքում արձանագրվել է կանանց նկատմամբ բռնության 864 դեպք, որոնցից 223 ընտանիքներում: Ընդ որում, կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ակտիվիստները կարծում են, որ ընտանեկան բռնությունների բազմաթիվ դեպքեր իրականում լռության են մատնվում:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest