Նախագահ Արմեն Սարգսյանի այսօրվա հրամանագրով՝ վարչապետի պաշտոնում նշանակվեց «Իմ քայլը» դաշինքն առաջնորդող Նիկոլ Փաշինյանը։

Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից:

«Հիմք ընդունելով Սահմանադրության 149-րդ հոդվածի 1-ին մասը, Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Նիկոլ Փաշինյանին վարչապետ նշանակելու մասին»,-ասված է նախագահի հրամանագրում:

ՀՀ սահմանադրության 149-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ Հանրապետության նախագահը նորընտիր Ազգային ժողովի լիազորությունների ժամկետն սկսվելուց հետո անհապաղ վարչապետ է նշանակում Սահմանադրության 89-րդ հոդվածով սահմանված կարգով ձևավորված խորհրդարանական մեծամասնության ներկայացրած թեկնածուին:

Հիշեցնենք, որ անցած տարվա հոկտեմբերին կառավարության հրաժարականից հետո Նիկոլ Փաշինյանը վարչապետի պաշտոնակատարն էր

Pin It on Pinterest