Ամանորի գիշերը Կարագանդա քաղաքի «Հին Հռոմ» ռեստորանի մոտ տեղի ունեցած դանակահարության դեպքի կասկածյալների ինքնությունը հունվարին 2-ին և 3-ին արմատապես տարբերվել են: Այս մասին հաղորդում է Ղազախական БАСЕ հեռուստաալիքը:
Ըստ աղբյուրի՝ հունվարի 2-ին նշվել են կասկածյալ ադրբեջանցիների անուն-ազգանուններ, մինչդեռ հաջորդ օրը ենթադրյալ հանցագործների անուն-ազգանունները դարձել են հայկական:
Դեպքի հաջորդ օրը սոցցանցերում տարածվում են տեսնյութեր, իսկ հարյուրավոր մարդիկ իրենց բոողոքի ձայնն են բարձրացնում Ղասախստանում հայկական համայնքի դեմ:
Ոստիկանության ստորաբաժանումները դանակահարության միջադեպից հետո ուժեղացված հսկողություն են սահմաներ հունվարի 1-ին, 2-ին, 3-ին:
Նշվում է, որ Ղազախստանի հայկական համայնքը բավական ակտիվ է տարբեր ոլորտներում, սակայն հայերի կողմից ղազախների նկատմամբ ագրեսիվ վարքի դրսևորում երբևիցե չի նկատվել:
Հիշեցնենք, որ միջադեպի հետևանքով մեկ մարդ մահացել է, ևս երեքը
տաբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
«Ազատության» հայկական ծառայությունը հղում անելով «Ազատության» ղազախական ծառայությանը տեղեկացնում է՝ դանակահարության գործով երեք մարդ է կալանավորվել: Կարագանդայի շրջանային դատարանի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Սոխակ Մալխասյանի, Թորգոմ Մալխասյանի և Կաիր Նադիրբեկովի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը:
«Վերջիններիս կալանավորել են 2 ամսով: Բացի այդ, կասկածյալ Նարեկ Գուրուրյանի նկատմամբ, որը թաքնվել է իրավապահ մարմիններից և հետախուզման մեջ է գտնվում, նույնպես որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը»,- ասվում է դատարանի մամուլի հաղորդագրության մեջ:
ԼՀԿ Կառավարման խորհրդի նախագահ Էդմոն Մարուքյանի հայտարարություն էէ տարածել Ղազախստանի Կարագանդա քաղաքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ:
«Ղազախստանի Կարագանդա քաղաքում Ամանորի նախօրեին տեղի ունեցած սպանության դեպքից հետո իրավիճակը գնալով անվերահսկելի և պայթյունավտանգ է դառնում՝ տագնապի մեջ պահելով մեր հայրենակիցներին, սպառնալիքի տակ դնելով նրանց ապահովությունն ու անվտանգությունը։ Նախնական դիտարկումները ցույց են տալիս, որ ադրբեջանցիներին հաջողվել է տեղի ունեցած այս ներանձնային վեճը հրահրել` այն դարձնելով հակահայկական ակցիա:
Վերջին տեղեկություններով հետաքննություն է սկսվել ազգային և կրոնական թշնամանք հրահրելու կասկածանքով։
Ստեղծված իրավիճակից ելնելով ՀՀ Արտաքին քաղաքական գերատեսչությանը կոչ ենք անում անհապաղ՝ վաղն առավոտյան արտաքին գործերի նախարարություն հրավիրել Հայաստանում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպանին և նրանից պարզաբանումներ պահանջել վերջին օրերին ղազախական Կարագանդա քաղաքում շարունակվող զարգացումների վերաբերյալ և հավաստիանալ, որ պաշտոնական Աստանան ամեն ինչ անում է մեր հայրենակիցների իրավունքների, անվտանգության և սեփականության պաշտպանության և նրանց սպառնացող վտանգները կանխելու համար»,- ասվում է հայտարարության մեջ:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: