Պաշտպանության նախկին նախարար, Մարտի մեկի գործով մեղադրյալ, հետախուզման մեջ գտնվող Միքայել Հարությունյանը Ռուսաստանի քաղաքացի է: Ռուսական կողմն այս մասին օրերս պաշտոնապես տեղեկացրել է Հայաստանի Հատուկ քննչական ծառայությանը:

ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջյանը նշեց, որ լրացուցիչ հարցում են ուղարկել Ռուսաստան, որպեսզի պարզեն, թե որ թվականից է Միքայել Հարությունյանը ՌԴ քաղաքացի:

«Ստացել ենք պատասխան, որ նա Ռուսաստանի քաղաքացի է, բայց լրացուցիչ հարցում ենք ուղարկել, որ հասկանանք, թե երբվանից է այնտեղի քաղաքացի»,- ասաց Օհանջանյանը:

Նշենք, որ ավելի վաղ Հայաստանի իրավապահները պաշտոնական գրություն էին ստացել Ռուսաստանից այն մասին, որ ՌԴ տարածքում Միքայել Հարությունյանի հետախուզումը դադարեցված է:


Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest