Գլխավոր դատախազությունը բողոքարկել է ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին կալանավորելու միջնորդությունը մերժելու Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը։

Դեռ դեկտեմբերի 14–ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը մերժել էր ՀՔԾ–ի միջնորդությունը՝ Արմեն Գևորգյանին կալանավորելու վերաբերյալ։

Հիշեցնենք, որ Արմեն Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել Մարտի 1-ի գործով արդարադատության կայացմանը խոչընդոտելու համար: Նախաքննական մարմինը նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրել չհեռանալու մասին ստորագրությունը:

Ավելի ուշ՝ դեկտեմբերի 11-ին, Գևորգյանին 3 նոր մեղադրանք ներկայացվեց՝ առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու, փողերի լվացման և սահմանադրական կարգի տապալմանն օժանդակելու հոդվածներով:

Pin It on Pinterest