ԿԸՀ-ն ամփոփել է երեկ կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները:
Ժամը 07:30-ի դրությամբ մշակված են բոլոր 2010 ընտրատեղամասերից ստացված տվյալները. ըստ այդմ՝ առաջին տեղում «Իմ քայլը» դաշինքն է՝ 70.43 % ձայներով: Դաշինքի օգտին քվեարկել է 884 456 ընտրող:
Ընտրողների ձայները բաշխվել են հետևյալ կերպ.
«Հայաստանի Հանրապետական կուսակցություն» — 59 059 ընտրող կամ ընտրողների 4.70%
«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցություն — 8530 ընտրող կամ ընտրողների 0.68%
«Հայ Յեղափոխական դաշնակցություն» կուսակցություն — 48 811 ընտրող կամ ընտրողների 3.89%
«Իմ քայլը» դաշինք — 884 456 ընտրող կամ ընտրողների 70.43%
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն — 80 024 ընտրող կամ ընտրողների 6.37%
«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցություն —6456 ընտրող կամ ընտրողների 0.51%
«Ազգային առաջընթաց» կուսակցություն —4122 ընտրող կամ ընտրողների 0.33%
«Մենք» դաշինք — 25 174 ընտրող կամ ընտրողների 2.00%
«Օրինաց երկիր» կուսակցություն — 12 389 ընտրող կամ ընտրողների 0.99%
«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցություն — 22 862 ընտրող կամ ընտրողների 1.82%
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն — 103 824 ընտրող կամ ընտրողների 8.27%
ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկությանը մասնակցել է 1 260 840 քաղաքացի կամ ընտրողների 48.63%, ինչը ՀՀ պատմության մեջ ամենացածր ցուցանիշն է:
Հիշեցնենք, որ ԱԺ ընտրություններին մասնակցում էր 11 քաղաքական ուժ` 9 կուսակցություն և 2 դաշինք: Կուսակցությունների անցողիկ շեմ համարվում էր ստացված ձայների 5%-ը, դաշինքների համար` 7%-ը::
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: