«Հայաստանը մինչև այսօր նման ընտրություններ չէր ունեցել»,- այսօր հրավիրած ասուլիսում ասաց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ միջազգային դիտորդական առաքելության ղեկավար, դեսպան Ուրսուլա Գաչեկը՝ ներկայացնելով ԱԺ արտահերթ ընտրությունների վերաբերյալ իրենց գնահատականը:
«Եվ մեր գնահատականը հետևյալն է՝ իշխանության կողմից իր պարտականությունը պետք է իրականացվի, որպեսզի բավարարվի ժողովրդի վստահությունը»,- ասաց նա:
Գաչեկը հավելեց, որ նախընտրական շրջանում ատելության, թշնամական հայտարարություններ եղել են, հռետորաբանությունը երբեմն այնքան էլ քաղաքակիթ չէր, բայց ընդհանուր առմամբ այդ բոլորը մնացել են թույլատրելի ու կենդանի քարոզարշավի շրջանակներում:
«Տարբեր ուժերի ներկայացուցիչներ խոսել են սպառնալիքների մասին, և մենք միշտ նրանցից ապացույցներ ենք պահանջել: Մենք գտել ենք, որ եղել են վատ ճառեր, թշնամական հայտարարություններ, բայց մենք չենք տեսել որևէ արտառոց բան այս քարոզարշավում»,- ասաց նա:
Գաչեկը նշեց, որ ուրախ կլիներ, եթե այս ասուլիսից հետո որևէ ուժ կարողանար այդ առումով նոր տեղեկություն հայտնել իրենց:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: