Պաշտոն՝ Իրավաբան-փորձագետ՝ մարդու իրավունքների ոլորտում
Վայրը՝ Երևան
Կազմակերպություն՝ «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ
Նկարագրություն՝ Լրագրողներ Հանուն Մարդու իրավունքների իրավապաշտպան ՀԿ-ն հիմնադրվել է 2008թ.-ին: Կազմակերպությունը ծավալում է իրավապաշտպան գործունեություն:, պաշտպանում է մարդկանց խախտված իրավունքները հրապարակայնության միջոցով(Forrights.am): Կազմակերպության ուշադրության կենտրոնում են բանակում զինծառայողների ընտանիքներն ու ազատազրկվածներն ու նրանց ընտանիքները:
Պահանջներ.
- իրավաբանական բարձրագույն կրթություն.
- հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների իմացություն.
- համակարգչային հմտություններ (Excel, Word and Power Point).
- թիմային աշխատանքի կարողություններ.
- աշխատանքային ծանրաբեռնվածությամբ ծառայություններ մատուցելու կարողություն:
Մասնագիտական փորձը ցանկալի է:
Պարտականություններ.
- «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի վերաբերյալ իրավաբանական խորհրդատվության տրամադրում ՀԿ-ներին.
- ՀԿ-ների կանոնադրությունների ուսումնասիրություն, անհրաժեշտության դեպքում՝ դրանցում փոփոխությունների կատարում՝ համապատասխանեցնելու «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի նոր պահանջներին.
- ծրագրի շրջանակներում վերլուծությունների և ուսումնասիրությունների կատարում՝ ազգային և միջազգային փորձի համադրմամբ.
- իրավական կարծիքների կազմում և տրամադրում.
- մասնագիտական միջոցառումներին մասնակցություն.
- ծրագրային այլ գործողությունների կատարում:
Հայտերի ներկայացման կարգը
Հետաքրքրված անձինք կարող են մինչև սույն թվականի նոյեմբերի 10-ը ներառյալ, ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV) և հետաքրքրության նամակը՝ նշելով այս ոլորտում ունեցած փորձառնությունը՝ (մինչև 300 բառ) հետևյալ հասցեին՝ jhrngo@gmail.com : Խնդրում ենք նամակի առարկան նշել «Իրավաբան-փորձագետ»:
Ընտրությունը կատարվելու է մրցութային հիմունքներով:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: