ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը 8/16 ընտրատեղամասում քվեարկեց «հանուն ազատ, երջանիկ և հզոր Հայաստանի»։ Իր ընտրությունը կատարելու համար Փաշինյանը եկել էր կնոջ՝ Աննա Հակոբյանի և 3 դուստրերի հետ։

«Մենք արդեն հասել ենք մեր հիմնական նպատակին: Սրանք իսկապես ազատ, թափանցիկ և ժողովրդավարական ընտրություններ են: Մեր հիմնական նպատակն էր հասնել ժողովրդավարության, որը հաջողել ենք: Ապագայում ինստիտուցիոնալ առումով ավելի ենք ամրացնելու հայկական ժողովրդավարությունը», — քվեարկությունից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Փաշինյանը:

Անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորմանը և դրան հաջորդած նրա հայտարարությանը, Փաշինյանը նշեց, որ Քոչարյանը փորձում է մաքրվել արյունից․

«Պարզ է, որ 2008 թվականի մարտի 1-ին մարդկային զոհերի պատճառ դարձած զանգվածային անկարգությունների գլխավոր կազմակերպիչը փորձում է մաքրվել արյունից և ինձ մեղավոր նշանակել։ Նույնիսկ նախորդ իշխանության ժամանակ կայացված դատավճռով իմ վրա արյան մեղադրանք չի եղել։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը սկսել է «Մարտի 1»-ի գործով որոշումների հրապարակումը, և այդ որոշումներն արդեն իրենց մասին խոսում են, ցույց են տալիս, որ 2008 թվականի Մարտի 1-ի իրադարձությունների նախորդ իշխանությունների վարկածը սկզբից մինչև վերջ շինծու է։  Ես համոզված եմ, որ իրական պատկերը բացահայտված է»,- հայտարարեց Փաշինյանը։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest