Նախընտրական քարոզարշավի ընթացքում ամենաշատ գումարը ծախսել է «Իմ քայլը» դաշինքը

1017

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավարը  Տիգրան Բաբիկյանը քիչ առաջ մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց, որ սահմանված ժամկետներում ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերը ՀՀ կենտրոնական բանկում բացել են իրենց հիմնադրամները ու ներկայացրել տեղեկանքներ դրանց մասին: Նախընտրական քարոզարշավի ընթացքում ամենաշատ գումարը ծախսել է «Իմ քայլը» դաշինքը, ամենաքիչը՝ «Ազգային առաջընթաց» կուսակցությունը:

«Դեկտեմբերի 8-ի դրությամբ կուսակցությունների ու կուսակցությունների դաշինքների կատարած նախընտրական քարոզչության ծախսերի պատկերը հետևյալն է՝ Հայաստանի հանրապետական կուսակցությունը մուծել է 128.7 մլն դրամ, ծախսել՝ 127.3 մլն դրամ»։

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը մուծել է 6.1 մլն դրամ, ծախսել՝ 6.1 մլն 15 դրամ:


«Հայ Յեղափոխական Դաշնակցություն»-ը՝ մուծել է 47.8 մլն դրամ, ծախսել՝ 47.8 մլն դրամ:

«Իմ քայլը» դաշինքը մուծել է 273.1 մլն դրամ, ծախսել՝ 268,5 մլն դրամ:

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը մուծել է 52.9 մլն դրամ, ծախսել՝ 51.1 մլն դրամ:

«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցությունը մուծել է 2.9 մլն դրամ, ծախսել՝ 2.9 մլն դրամ:

«Ազգային առաջընթաց» կուսակցությունը մուծել է 490,000 դրամ, ծախսել՝ 489,400 դրամ:

«Մենք» կուսակցությունների դաշինքը մուծել է 31.4 մլն դրամ, ծախսել՝ 31.4 մլն դրամ:

«Օրինաց երկիր» կուսակցությունը մուծել է 18.2 մլն դրամ, ծախսել՝ 18.2 մլն դրամ:

«Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունը մուծել է 14.3 մլն դրամ, ծախսել՝ 14.3 մլն դրամ:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը մուծել է 104.3 մլն դրամ, ծախսել՝ 102.6 մլն դրամ։