Գեղարքունիքի մարզում ձնահյուսի տակ մնացած պայմանագրային զինծառայողին մահացած են գտել: Այս մասին Վարդենիսում նախընտրական հանդիպման ժամանակ հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը այն բանից հետո, երբ վարդենիսցիները հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ չեն կարողանում գտնել զինծառայողին:

Ավելի վաղ տեղեկություն էր եղել, որ Գեղարքունիքի մարզի Կախակն գյուղի մոտակայքում քաղաքացի Մ. Հ.-ն (1994 թ.) մնացել է ձնահյուսի տակ: Պարզվել էր, որ նա պայմանագրային զինծառայող էր:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest