«Ձեռնպահ» քվեարկեց 13 պատգամավոր, «Կողմ» կամ «Դեմ» չկար. Նիկոլ Փաշինյանը երկրորդ անգամ չընտրվեց վարչապետի պաշտոնում:

«Մենք հասանք մեր արդյունքին, շնորհակալություն»,– հայտարարեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը։

Վարչապետի երկրորդ անգամ չընտրվելը նշանակում է, որ Ազգային ժողովն օրենքի ուժով արձակվում է:

Նկատենք, որ մինչև քվեարկությունը, Բաբլոյանը ներկաներին հորդորեց դեմ քվեարկել Նիկոլ Փաշինյանին։

Խորհրդարանական արտահերթ ընտրությունները կանցկացվեն դեկտեմբերի 9-ին:

Pin It on Pinterest