«Ձեռնպահ» քվեարկեց 13 պատգամավոր, «Կողմ» կամ «Դեմ» չկար. Նիկոլ Փաշինյանը երկրորդ անգամ չընտրվեց վարչապետի պաշտոնում:
«Մենք հասանք մեր արդյունքին, շնորհակալություն»,– հայտարարեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը։
Վարչապետի երկրորդ անգամ չընտրվելը նշանակում է, որ Ազգային ժողովն օրենքի ուժով արձակվում է:
Նկատենք, որ մինչև քվեարկությունը, Բաբլոյանը ներկաներին հորդորեց դեմ քվեարկել Նիկոլ Փաշինյանին։
Խորհրդարանական արտահերթ ընտրությունները կանցկացվեն դեկտեմբերի 9-ին:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: