0 «կողմ», 1 «դեմ» և 11 «ձեռնպահ» ձայների հարաբերակցությամբ Նիկոլ Փաշինյանը չընտրվեց ՀՀ վարչապետ. անհրաժեշտ էր 53 կողմ ձայն:
«Շնորհավորում եմ չընդունված որոշման կապակցությամբ»,- ժպիտով հայտարարեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:
Քվեարկությունից առաջ չմասնակցելու մասին հայտարարել էին ԲՀԿ, ՀՀԿ և ՀՅԴ խմբակցությունները: «Ելք»-ն էլ իր հերթին հայտնել էի, որ «ձեռնպահ» կքվեարի:
Առաջին փուլով տեղի ունեցած քվեարկության արդյունքում, ինչես և նախապես ծրագրված էր, Փաշինյանը վարչապետ չընտրվեց: Խորհրդարանում ՀՀ վարչապետի ևս մեկ ընտրություն կկայանա առաջին փուլի ընտրության քվեարկությունից 7 օր հետո, որին մասնակցելու իրավունք կունենան պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի առաջադրած վարչապետի թեկնածուները: Եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չընտրվի, ապա Ազգային ժողովն արձակվելու է իրավունքի ուժով:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը վարչապետի պաշտոնից հրաժարական էր տվել հոկտեմբերի 16-ին: Հրաժարականի նպատակը արտահերթ խորհրդարանական ընտրությունների հասնելն է:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: