Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) հրապարակել է Գրիգոր Ոսկերչյանի և Մասիս Այվազյանի գործով վճիռները, որոնք մեղադրվում էին 2008 թվականի մարտին զանգվածային անկարգությունների հրահրման և պետական իշխանության ուզուրպացիայի փորձի մեջ։

«ՄԻԵԴ-ն այսօր հրապարակել է 2008թ.-ի մարտի 1-ի դեպքերի կապակցությամբ քաղաքական նկատառումներով ձերբակալված և կալանավորված քաղաքական բանտարկյալներ Գրիգոր Ոսկերչյանի և  կալանքների օրինականության և հիմնավորվածության վերաբերյալ վճիռները: Գրիգոր Ոսկերչյանի վերաբերյալ կայացված վճռով ճանաչվել է ՄԻԵԿ 5(3) հոդվածի խախտում, իսկ Մասիս Այվազյանի վերաբերյալ վճռով՝ ՄԻԵԿ 5(1) և 5(3) հոդվածների խախտում։

Այսպիսով՝ ՄԻԵԴ-ը ճանաչել է, որ չի եղել Գ․ Ոսկերչյանին և Մ․ Այվազյանին անազատության մեջ պահելու որևէ հիմնավորված և թույլատրելի հիմք։ Որպես արդարացի փոխհատուցում կառավարությունը Գրիգոր Ոսկերչյանին պետք է վճարի 3000, իսկ Մասիս Այվազյանին՝ 4500 եվրո գումար»,- հայտարարում է փաստաբան Մուշեղ Շուշանյանը:

Գրիգոր Ոսկերչյանի գործով վճռին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ, իսկ Այվազյանի մասով՝ այս հղումով:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest