Forrights-ի շաբաթներ առաջ հրապարակած «Ոտքերն ու ձեռքերը կապկպել են, նետել հատակին ու սպառնացել՝ եթե տաքսիստի սպանությունն իր վրա չվերցնի, կբռնաբարեն» նյութի հիման վրա քրեական գործ է հարուցվել։
«ՀՀ ոստիկանության պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից Վաղարշակ Ավետիսյանի նկատմամբ բռնություն գործադրելով զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու` վերոնշյալ ենթադրյալ դեպքի առթիվ հարուցել քրեական գործ` ՀՀ Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով»,- ասված է որոշման մեջ:
Հիշեցնենք` հրապարակման մեջ անդրադարձել էինք, թե ինչպես են |Գորիսի ոստիկանները Վաղարշակ Ավետիսյանին կտտանքների ենթարկել, ինչից հետո բռնությամբ և բռնաբարության սպառնալիքով Վաղարշակից ինքնախոստովանական ցուցմունք կորզել և դատապարտել ցմահ ազատազրկման։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: