Amnesty International իրավապաշտպան կազմակերպության աշխատակիցն առևանգվել և խոշտանգումների է ենթարկվել Ինգուշեթիայում, որտեղ փորձում էր ուսումնասիրել վերջին շաբաթների զանգվածային բողոքի ակցիաները:
Կազմակերպությունը հայտարարում է, որ Օլեգ Կոզլովսկիին առևանգողները ներկայացել են որպես իրավապահ մարմինների աշխատակիցներ:
Իրավապաշտպանին բռնության են ենթարկել, զենքով սպառնացել, կտտանքների ենթարկել, նաև հայտարարում է Amnesty International կազմակերպությունը:
Կոզլովսկիին ի վերջո ազատ են արձակել հարևան Հարավային Օսիայի օդանավակայանում, նա Մոսկվա է վերադարձել կոտրվածքներով:
Նշվում է նաև, որ իրավապաշտպանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ռուսաստանյան իրավապահ մարմիններին:
Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ մտնող երկու կովկասյան հանրապետությունների՝ Չեչնիայի և Ինգուշեթիայի միջև ստորագրված տարածքների փոխանակման մասին փաստաթուղթն աննախադեպ բողոքի ալիք է բարձրացրել Ինգուշեթիայում, որտեղ պահանջում են չեղարկել այն:
Խորհրդային Միության փլուզումից հետ Չեչնիան ու Ինգուշեթիան չեն կարողանում կիսել մասնավորապես Սունժայի շրջանը, որը մաս է կազմում միաժամանակ երկու հանրապետությունների վարչական տարածքներին:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: