«Խանդոյանը…զենքը մեջը գնաց, հայ ժողովուրդը զենքի մի տեսակ կորցրեց»,- ազատ արձակվելուց րոպեներ անց իր խոսքում նշեց Պավլիկ Մանուկյանը՝ ևս մեկ անգամ անդրադառնալով Արայիկ Խանդոյանի անժամանակ մահվանը:

Մանուկյանը նշեց, որ միշտ մտածել է՝ ազատ արձակվելուց հետո առաջին հերթին պետք է այցելի «Էրեբունի» ԲԿ, Սարի Թաղ, ապա միայն նոր տուն: Ըստ Պավլիկի, հիվանդանոցում ինքն ու տղան՝ Արամը, արժանացել են շատ լավ և հոգատար վերաբերունքի, իսկ Սարի Թաղում շատ «գեղեցիկ մարդկանց» պետք է տեսներ.

«Սարի Թաղում մեզ սուրճ ու ջուր են տվել, ապստամբության ժամանակ մեր կողքին են կանգնած եղել: Շատ կցանկանայի Դավիթի դռան դիմաց էլի մի բաժակ ջուր խմել, էն հարսներին ու աղջիկներին, որոնք մեզ համար համեղ սուրճ են պատրաստել, մի անգամ էլ տեսնել ու խորին շնորհակալությունը հայտնել….բայց, այսօր հանգամանքներ են փոխվել, իմ ընկերը….այսօր տուն եմ գնալու»,- իրեն հազիվ տիրապետելով խոսեց Պավլիկը:

Անդրադառնալով ՊՊԾ գնդում սպանված 3 ոստիկաններին և նրանց ընտանիքներին, Մանուկյանը նշեց, որ նրանք էլ են զոհ և իրենք միշտ էլ հարգելու է նրանց շիրիմը.

«Մենք մեր արածի պատասխանատվությունն ենք կրում և կրելու ենք արժանապատվորեն»,- հայտարարեց նա:

Խոսքի վերջում, Մանուկյանը հայտնեց, որ առջևում պլանավորում է հանդիպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, հիշելով՝ դեռ վարչապետ դառնալիս շատ առաջ է Փաշինյանը եղել իրենց կողքին:

Պավլիկ Մանուկյանն զգալիորեն վատառողջ էր. վերջինս շուրջ մեկ շաբաթ է հացադուլի մեջ էր գտնվում ի նշան բողոքի, որ իրեն ազատ չեն արձակում: Բացի այս հանգամանքից, Մանուկյանը շատ ծանր է տանում իր 30 տարվա ընկերոջ՝ Արայիկ Խանդոյանի մահը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոզա Վարդանյան

Pin It on Pinterest