Կառավարությունն ընդունեց համաներում հայտարարելու մասին որոշման նախագիծը և այն ուղարկեց Ազգային ժողով` քննարկման:

Քիչ առաջ Կառավարության նիստի ժամանակ, Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը Կառավարության անդամներին ներկայացրեց «ԵԼՔ» դաշինքի պատգամավոր Էդմոն Մարւքյանի կողմից առաջադրած`Քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը:

«Ազատությունից զրկելու հետ կապված խափանման միջոցը չպետք է ընկալվի որպես պատիժ: Օրենքի նախագծով խնդիր է դրվում բեռնաթափել քրեակատարողական հիմնարկները և խնդրի ամենահարմար տարբերակը կլինի համաներում հայտարարելը: Այս պահին ՔԿՀ-ներում ուղղակիորեն չկան գերբեռնվածություն կամ գերծանրաբեռնվածություն: Այն իրավիճակները, որ եղել են նախորդ իշխանությունների ժամանակ, մենք դա մեկընդմիշտ լուծել ենք: Մենք ունենք 3000-ից պակաս կալանավոր և դատապարտյալ ՀՀ քրեակատարողական հիմնարկներում և կալանավայրերում: Այս պահին  մեկ կալանավորի տրամադրվում է մեկ մահճակալ»,- ներկայացրեց Զեյնալյանը:

Վարչապետ Փաշինյանն էլ իր հերթին հավելեց, որ նախագծի հիմքում հենց կալանավայրերի և քրեակատարողական հիմնարկների բեռնաթափումն է, ինչքան էլ այս պահին խնդիրը լուծված համարենք:

«Հարցը մենք կքննարկենք դռնփակ ռեժիմով, որովհետև օրենքը նախատեսում է, որ ԱԺ հանձնաժողովի նիստում քննարկում պետք է լինի դռնփակ: Տրամաբանական չի լինի, եթե կառավարությունը դռնբաց նիստում քննարկի»,- հավելեվ Նիկոլ Փաշինյանը:

 

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest