«ՀՅԴ–ական և ԲՀԿ–ական նախարարներն աշխատանքից կազատվեն: Ես հենց այս պահին՝ Ձեր աչքի առջև, կստորագրեմ նրանց ազատման դիմումը: Բացի դրանից, առաջիկա Կառավարության նիստին աշխատանքից կազատվեն նաև այդ կուսակցությունները ներկայացնող մարզպետները»,- հանրահավաքի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Հենց ԳԱԱ շենքի առջև՝ վարչապետը ստորագրեց Արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանի (ԲՀԿ), Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար՝ Արծվիկ Մինասյանի (ՀՅԴ), Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար՝ Արթուր Գրիգորյանի (ԲՀԿ), Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լևոն Վահրադյանի (ԲՀԿ), Տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Աշոտ Հակոբյանի (ԲՀԿ) և Գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանի (ՀՅԴ) ազատման դիմումները:
«Երեկ և այսօր «ՀՀԿ» խմբակցության, «Ծառուկյան» դաշինքի պատգամավորների կողմից ներկայացվել է մի խայտառակ օրինագիծ, որի նպատակը ՀՀ-ում հակահեղափոխոթւյուն իրականացնելն է, այսինքն՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների ճանապարհը փակելը: Այդ նախագծի ընդունումը դավադրություն է հայ ժողովրդի նկատմամբ»,- իր ելույթում նշեց Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը կոչով դիմեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին՝ խնդրելով հաստատի ազատման դիմումները:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: