Հայաստանի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովը արտահերթ նիստում ամփոփեց Երևանի ավագանու2018 թվականի սեպտեմբերի 23-ի արտահերթ ընտրությունների քվեարկության արդյունքները և ստորագրեց համապատասխան արձանգրությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, քվեարկության վերջնական արդյունքները հետևյալ տեսքն ունեն․

Բոլոր 475 տեղամասերում կատարված հաշվարկով «Ւմ քայլը» դաշինքի օգտին քվեարկել է294 հազար 92 քաղաքացի կամ ընտրության մասնակիցների 81.05 տոկոսը:

Երկրորդ տեղում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն է, ում օգտին քվեարկել է 25 հազար 218 ընտրող կամ ընտրության մասնակիցների 6.95 տոկոսը:

Երրորդ հորիզոնականում «Լույս» դաշինքն է: «Լույս դաշինքի օգտին քվեարկել է 18 հազար 114 ընտրող կամ ընտրության մասնակիցների 4.99 տոկոսը:

ՀՅԴ-ի օգտին քվեարկել է 5882 ընտրող կամ 1.62 տոկոսը: ՕԵԿ-ի օգտին քվեարկել է 3947 ընտրող կամ 1.09 տոկոսը: «Երկիր ծիրանի» կուսակցության օգտին քվեարկել է 5 հազար59 մարդ կամ ընտրություններին մասնակցած քաղաքացիների 1.39 տոկոսը: «Ժառանգություն» կուսակցության օգտին քվեարկել է 2709 ընտրող կամ 0.75 տոկոսը:

«Երևանցիներ» դաշինքի օգտին քվեարկել է 2986 քաղաքացի կամ 0.82 տոկոսը: «Երևանի հանրություն» դաշինքի օգտին քվեարկել է 2502 քաղաքացի կամ 0.69 տոկոսը: «Հայկազուններ» կուսակցության օգտին քվեարկել է 692 ընտրող կամ 0.19 տոկոսը: «Ռեֆորմիստների» կուսակցության օգտին քվեարկել է 792 ընտրող կամ 0.22 տոկոսը: «Ժողովրդավարական ուղի» կուսակցության օգտին քվեարկել է 799 քաղաքացի կամ 0.22 տոկոսը:

Ընտրելու իրավունք ունեցողների ընդհանուր թիվը կազմել է 848 հազար 343: Քվեարկությանը մասնակցել է 370 368 քաղաքացի կամ 43,66 տոկոս,իսկ անվավեր քվեաթերթիկների թիվը 7539

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest