Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի այսօրվա հրամանագրով՝ Արցախի պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար Պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Աղասի Մկրտչյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։

Հիշեցնենք. որ սեպտեմբերի 26-ին` ժամը 20:10-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1999թ. ծնված Աղասի Դերենիկի Մկրտչյանը:

ՀՀ Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում  քրեական գործ է հարուցվել՝ զինծառայողի սպանության դեպքի առթիվ:

Pin It on Pinterest