Սեպտեմբերի 23-ին, Երևան քաղաքի ավագանու ընտրությունների ընթացքում (ժամը 08:00-ից մինչև 20:00-ն) ՀՀ ոստիկանությունում ստացվել են 84 իրավախախտման վերաբերյալ տեղեկություններ:
Ստացված տեղեկություններից 18-ը լուծվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով նախատեսված կարգով, իսկ 66 իրավախախտումների վերաբերյալ տեղեկությունները գտնվում են ստուգման փուլում:
Ստացված տեղեկությունները վերաբերվում են՝
11-ը ընտրողներին կաշառք տալու, կաշառք ստանալու, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտման կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելու,
2-ը՝ ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու,
1-ը՝ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելու,
23-ը՝ մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու (քվեարկելու փորձի),
4-ը՝ քվեարկության գաղտնիությունը խախտելու,
19-ը՝ ընտրացուցակների անճշտության,
1-ը՝ լցոնումների
23-ը՝ այլ իրավախախտումների։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: