Գագիկ Ծառուկյանը շնորհավորել է «Իմ քայլը» դաշինքին

1326

«Սիրելի՛ հայրենակիցներ,

կտրականապես մերժելով հասարակությունը սևերի և սպիտակների բաժանելու վտանգավոր մոտեցումը՝ այդուհանդերձ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ընդունում է ընտրության արդյունքները և շնորհավորում «Իմ քայլը» դաշինքին:

Ես նաև շնորհակալություն եմ հայտնում իմ թիմին սկզբունքային, գրագետ և կոռեկտ պայքարի համար: Հույս ունենք, որ երևանցիներին խոստացված բոլոր ծրագրերը կդառնան իրականություն:

Աստված պահապան մեզ բոլորիս:»

Գրառումը կատարվել է Facebook սոցիալական ցանցում: