ԿԸՀ-ն հրապարակել է Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցած 12 քաղաքական ուժի հայտարարագրած ու ծախսած գումարների նախնական հաշվետվությունը:

 

«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն- ներկայացրել է 58 մլն 941 հազար դրամ, որից ծախսել է 17 մլն 915 հազար 400 դրամը։

«Երեւանի հանրություն» կուսակցությունների դաշինք- ներկայացրել է 1մլն 600 հազար դրամ, որից ծախսել է 1 մլն 7 հազար դրամ: Նաեւ առկա է պարտավորություն, 1 մլն 210 հազար 200 դրամի չափով։

«Երեւանցիներ» կուսակցությունների դաշինք- մուծումներ եւ ծախսեր չեն կատարվել։

«Երկիր Ծիրանի» կուսակցություն- ներկայացրել է 2 մլն 220 հազար դրամ, որից ծախսել է 172 800 դրամը։

«Ժառանգություն» կուսակցություն- ներկայացրել է 7 մլն դրամ, որից ծախսել է 6 մլն 796 հազար 680 դրամը։

«Ժողովրդավարական ուղի» կուսակցություն- ներկայացրել է 250 հազար դրամ, որից ծախսել է 249 հազար 996 դրամը։

«Իմ քայլը» կուսակցությունների դաշինք- ներկայացրել է 40 մլն դրամ, որից ծախսել է 39 մլն 953 հազար 624 դրամը։

«Լույս» կուսակցությունների դաշինք- ներկայացրել է 8 մլն 280 հազար դրամ, որից ծախսել է 6 մլն 266 հազար 575 դրամը։

«Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն- ներկայացրել է 2 մլն 100 հազար դրամ, որից ծախսել է 1 մլն 716 հազար 800 դրամը։

«Հայք» (Հայկազուններ) կուսակցություն — մուծումներ ու ծախսեր չեն կատարվել։

«Ռեֆորմիստների» կուսակցություն- ներկայացրել է 3 մլն 400 հազար դրամ, որից ծախսել է 2 մլն 831 հազար 400 դրամը։

«Օրինաց երկիր» կուսակցություն- ներկայացրել է 5 մլն 500 հազար դրամ, որից ծախսել է 5 մլն 441 հազար դրամը։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest