Երևանի ավագանու ընտրությունների ընթացքը դիտարկող «Ականատես» դիտորդական առաքելությունը մի շարք խախտումներ է արձանագրել։ Ներկայացնում ենք դրանցից մի քանիսը։
Մալաթիա Սեբաստիայում տեղակայված 7/46 ընտրատեղամասու 16։38-ի սահմաններում խախտվել է քվեարկության գաղտնիությունը։ Դիտորդները նկատել են, որ քվեախցիկում ընտրողը լուսանկարում է քվեաթերթիկը, հարցրել են, թե ինչ եք անում, պատասխանել է, որ զուտ իր համար է նկարում:
Մինչև հասցրել են միջադեպի մասին հայտնել հանձնաժողովի նախագահին, ընտրողը հեռացավ տեղամասից: Արաբկիր համայնքում տեղակայված 4/34 ընտրատեղամասում ժամը 16։50-ի սահմանում տեղի է ունեցել այլ անձի փոխարեն բազմակի քվեարկություն։
Դիտորդը տեղեկացրել է,որ 16:00-ի դրությամբ տեղի է ունեցել այլ անձի փոխարեն քվերակության երեք դեպք, մասնավորապես ընտրողները ընտրողների ցուցակում ստորագրել են այլ անձանց դիմաց: Երկու դեպքում ընտրողներին ում փոխարեն այլ ընտրողարդեն ստորագրել էր։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ստացված պարզաբանման հիման վրա հնարավորություն է տրվել ստորագրել այլ նշումներ բաժնում իսկ մյուս դեպքում ընտրողը, որի փոխարեն այլ անձ էր ստորագրել 16:30-ի դրությամբ ընտրության չի մասնակցել:
Դիտորդը ներկայացրել է պահանջ խախտումը տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում արձանագրելու վերաբերյալ, սակայն պահանջը մերժվել է Հանձնաժողովի նախագահի կողմից այն պատճառաբանությամբ, որ ԿԸՀ-ն տվյալ միջադեպի մասին տեղեկացված է համապատասան պարզաբանում տվել է, ուստի խախտում առկա չէ:
Նոր Նորքի 2/51 ընտրատեղամասում ժամը 17։14-ի սահմանում խախտվել է քվեարկության գաղտնիությունը։ Ըստ դիտորդի՝ երկու անձ քվեարկել են միաժամանակ նույն քվեախցիկում։ Դիտորդը դիմել է հանձնաժողովի նախագահին և պահանջել, որպեսզի խախտումը գրանցվի տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում։
Ավան վարչական շրջանի 1/3 ընտրատեղամասում կանխվել է այլ անձի փոխարեն քվեարկության փորձ։ Տարեց մի կին այցելել է տեղամաս ընտրելու իր աղջկա հետ: Պատահմամբ տվել է իր անձնագիրը այն դեպքում երբ արդեն քվեարկած է եղել: Կարմիր լույսը ահազանգել է որ անձը արդեն իսկ քվեարկել է մեկ անգամ եվ հանձնաժողովի և ոստիկանության միջամտությամբ պարզվել է դեպքի մանրամասները:
Իրականում դուստրը միտում չի ունեցել կրկնակի քվեարկել այլ պարզապես մորը եկել է օգնելու քվեարկել և պատահմամբ իր անձնագիրն է տվել: Ինչևիցե, հանձնաժողովը կատարել է համապատասխան գրառում գրանցամատյանում:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: