ԲՀԿ-ական պատգամավորը եկել է տեղամաս ու վեճի բռնվել Դանիել Իոաննիսյանի հետ 1in.am

2736

1in.am-ը հայտնում է, որ այսօր՝ Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների ժամանակ, միջադեպ է տեղի ունեցել Երևանի Ակսել Բակունցի անվան քոլեջում՝ թիվ 8/05 ընտրատեղամասում։

Հանձնաժողովի նախագահ ՀՀԿ-ական Կարինե Դադայանը և հանձնաժողովի քարտուղարը՝ ԲՀԿ անդամ, ըստ «Իմ քայլը» դաշինքի վստահված անձի՝ երկար ժամանակով լքել են ընտրատեղամասը, սակայն երբ վստահված անձը խնդրել է գրանցամատյանում նշել դա՝ հանձնաժողովի քարտուղարը հրաժարվել է։

«Առաջին լրատվական»-ի նկարահանման ժամանակ ընտրատեղամաս եկավ նաև ԲՀԿ պատգամավոր Արթուր Մանուկյանը, ով վեճի բռնվեց այդ պահին ընտրատեղամասում գտնվող «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի հետ, ով հանձնաժողովի քարտուղարից պահանջում էր խախտումներն արձանագրել գրանցամատյանում։

Իսկ տարածքային հանձնաժողովի նախագահը՝ անկուսակցական Երանյանը առանց գրանցամատյանում գրանցվելու՝ մի քանի ժամ շարունակ գտնվում էր տեղամասում, իսկ հարցազրույցի ժամանակ նա հարվածեց «1in.am» լրատվական կայքի լրագրողի ձեռքին՝ ասելով «միկրաֆոնդ էն կողմ տար»։