
Մաշկաբանության և սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոնը չարաշահում է թույլ տվել՝ պետությանը պատճառելով զգալի վնաս։
Կենտրոնի հաշվեմատյաններում մուտքագրվել են իրականությանը չհամապատասխանող ծառայություններ, հաշվեգրվել են ավելորդ բուժման օրեր, ցուցաբերված ցերեկային ստացիոնար բուժօգնության փոխարեն ձևակերպվել է գիշերային ստացիոնար օգնություն։
Այս ամենի արդյունքում բուժհաստատության հաշվին պետբյուջեից փոխանցվել է էական չափերի հասնող ավել գումար։