Իրավապահները քննչական գործողություններ են իրականացնում Երևանի Աջափնյակ համայնքում գտնվող Գևորգ Չաուշի հուշարձանին հարակից տարածքում տեղակայված «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական շտաբում։ Հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը։ Լրատվամիջոցի հետ զրույցում այս տեղեկատվությունը հաստատել են ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնից։
Ոստիկանությունից նշեցին, որ ահազանգ են ստացել այն մասին, որ «Բագավաճ Հայաստան» կուսակցությունը տվյալ վայրում ընտրակաշառք է բաժանում և անմիջապես մեկնել են դեպքի վայր։ Խուզարկվել է ԲՀԿ աջափնյակի գրասենյակը։
Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը ուղիղ եթեր է մտել գրասենյակից։ Երևանի քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, որ սուտ մատնություն է եղել։