Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյան որպես վկա հարցաքննվել է «Երևան» հիմնադրամում ֆինանսական չարաշահումների գործով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ազգային անվտանգության ծառայության պետ Արթուր Վանեցյանը․
«Տարոն Մարգարյանը ընդունել է որոշակի խախտումներ, որոնք ի հայտ են եկել։ Այս պահին մոտավորապես 1 միլիարդ 820 միլիոն դրամի վերականգնման ենթակա գումար կա, որն արդեն իսկ Ֆինանսների նախարարության համապատասխան ստորաբաժանման կողմից իրականացված ստուգման արդյունքում հաստատվել է»։
Արթուր Վանեցյանի խոսքով՝ այդ գումարները պետք է վերականգնվեն պետական բյուջե և «Երևան» հիմնադրամի տնօրենն այդ հարցում տվել է իր գրավոր համաձայնությունը։ Գրեթե 2 միլիարդ դրամ գումարի մի մասը յուրացվել է, մյուս մասի հիմքերն են սխալ ներկայացված եղել։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: