Հարգարժան վարչապետ օգնության ձեռք մեկնեք մեր հաշմանդամ ընտանիքին

2085

Բաց նամակ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Հարգարժան պարոն վարչապետ շնորհավորում եմ վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, ցանկանում եմ՝ նոր Հայաստանը դառնա աշխարհի լավագույն երկրներից մեկը և օրինակ լինի մնացած բոլոր այն երկրների համար, որոնք միշտ եղել են բռնակալ: Հարգարժան վարչապետ, Ձեզ եմ դիում մի մեծ խնդրանքով, որպես <<Միկա>> հաշմանդամների ՀԿ նախագահ և քաղաքացի:

Խնդրանքս կայանում է նրանում, որ 20-տարուց ավել ոչ ոք հաշվի չի առնում հաշմանդամներին և նրանց հիմնախնդիրները, դրանք առհամարված են բոլոր ատյանների կողմից, որի վառ օրինակը իմ հաշմանդամ ընտանիքն է, որտեղ բնակվում է 4 հաշմանդամ: Մեծ հույս ունեմ, որ այս խնդիրը կդառնա լուծելու Ձեր օգնությամբ:

Ընտանիքիս անդամները հինգն են, որից չորսը հաշմանդամ են: Ես ինքս եմ հոգ տարել նրանց մասին, ունեցել ենք մի փոքր բիզնես՝ առևտրի կետ տան բակում և գյուղատնտեսություն: Գոյատևում էինք այդ փոքր աշխատանքով, 2000թ.-ից հայրիկիս հետ աշխատում էինք և օրվա հացի խնդիրը լուծում, սակայն հայրս ունեցավ առողջական խնդիրներ՝ ստացավ սրտի կաթված և բավականին մեծ գումարներ պահանջվեց նրա առողջությունը վերականգնելու համար:

Ունենինք 10 կով, որը ձեռք էինք բերել վարկերի միջոցով և ստեղծել մի փոքր բիզնես գոյատևելու համար: Ժամանակին և՛ վարկերն էի փակում և՛ կարողանում էինք գոյատևել, սակայն չարաբաստիկ հիվանդությունը չոքեց մեր դուռը: Վաճառեցի անասուններին, որպեսզի փրկեմ հայրիկիս կյանքը, սակայն չփրկվեց և կորցրինք 2007թ.-ին, այնուհետև այդ մեծ հոսքը ընկավ ուսերիս: Խնամքիս մնացին 3 մանկուց հաշմանդամ երեխաները և ծեր մայրս, որն ունի նաև առողջական խնդրիներ:

Ունեի պարտքով կուտակած բավական գումար, թե՛ բանկերում, թե՛ ծանոթ մարդկանցից: Նորից ստացա գյուղատնտեսական վարկեր բանկերից և վարկային կազմակերպություններից, որպեսզի գնեմ անասուններ, զարգացնեմ գյուղատնտեսությունը և ծածկեմ պարտքերս, սակայն 2012թ.-ին ունեի 9 գլուխ անասուն՝ գնված գյուղատնտեսական վարկերից ստացած գումարով և դեռ նոր պետք է ունենայի եկամուտ անասունները հիվանդացան դաբաղ կոչվող հիվանդությամբ և նրանց միսը ենթակա չեր վաճառքի:

Չկարողանալով մարել վերցրած վարկը՝ հայտնվեցի սարսափելի ծանր վիճակում. գումարը գնալով մեծանում էր, բանկից բանկ վարկ վերցնելով, չէի կարողանում կուտակված պարտքերը մարել: Ստիպված եղբորս որդին իմ խնդրանքով իր բնակարանը դնում է գրավ, որպեսզի կարողանանք պարտքերը մարել և բակում գտնվող բիզնեսը աշխատի: Սակայն վարկային կազմակերպությունն այնքան քիչ գնահատեց բիզնես վարկը, որը չբավարարեց վարկերը մարելու համար: 2013թ.-ին առևտրի բիզնեսը աշխատում էր: Միայն հասցնում էինք մարել վարկը, այն էլ շատ բարձր տոկոսով: Սակայն արդեն ինքս էլ ունեի առողջական խնդիրներ սրտի հետ կապված և գնալով վիճակս ծանրացավ:

Այդ ընթացքում դիմեցի շատ ատյանների, որպեսզի ձեռք մեկնեն մեր հաշմանդամ ընտանիքին, սակայն ոչ ոք չէր ուզում լսել մեր խնդրանքը: Դիմեցի Ազատություն TV, Հ3 TV, բարերարների և գործարարների, բաց նամակ նախկին Հովիկ Աբրահամյանին, բաց նամակ Կարեն Կարապետյանին և շատ շատերին: Ունեի շատ լավ վարկային պատմություն. ժամանակին կատարում էի վճարումներս, սակայն ստացա սրտի կաթված և չկարողացա վճարել վարկերս:

Բնակարանի վարկը 3 տարի մարել էի $6500-$7000, այդ բոլորը ընկավ ջուրը: Բանկը բնակարանը վերցրեց , նորից վաճառեց բարձր գնով մեզ վրա: 5.000.000 դրամ էր տվել, բայց վաճառեց 9.500.000 դրամով: Ստիպված վերցրինք, որպեսզի դրսում չհայտնվենք: Խնդրում եմ հարգարժան վարչապետ օգնության ձեռք մեկնել մեր հաշմանդամ ընտանիքին, ազատել այդ ծանր հոգսից: Եվ այս նոր Հայաստանում կարողանանք ապրել ինչպես հավասարը հավասարի:

Կոտայքի մարզ, գ. Արգել 10 փ., տուն 1 Սեդա Գրիգորյան Բջջ. 077-82-55-43 098-13-27-18