Մեղադրանքը հստակ է և հիմնավորված. անհասկանալի են պաշտպանական կողմի մանիպուլյացիաները

0
3003

«Խափանման միջոց փոխելու հարցը լուծում է դատախազը», այսօր, կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը անդրադառնալով նախօրեին 40-ից ավելի պատգամավորների ստորագրություններին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափաննման միջոց կալանքը փոխելու հարցին:

Հարցին, թե «Մարտի 1»-ի գործով Սերժ Սարգսյանը, Հովիկ Աբրահամյանը եւ այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ հարցաքննվելո՞ւ են, թե ոչ, նա պատասխանեց. «Հարցաքննության անհրաժեշտությունը տեսնում է քննիչը հարցաքննելու կամ չհարցաքննելու դեպքում՝ նույնպես պետք է հիմնավորված լինի: Եթե քրեական գործով բացահայտման ենթակա հանգամանքների մասին որեւէ պաշտոնատար անձ կարող է որեւէ նշանակալի տեղեկություն հայտնել, նա հարցաքննվելու է»:

Դիտարկմանը, որ Քոչարյանի փաստաբանները նրա մեղադրանքը անգրագիտություն են որակել եւ նշել, որ քաղաքական հետապնդում է իրականացվում, Սասուն Խաչատրյանն ասաց. «Ես չեմ իջնում իրենց մակարդակին եւ անձնական վիրավորանքներով պատասխանել չեմ ցանկանում: Մեղադրանքի որոշումն այնքան հստակ, պարզ եւ հիմնավորված է, որ ինձ համար նույնիսկ անհասկանալի են, տեղ-տեղ նույնիսկ ծիծաղելի են այն մանիպուլյացիաները, որոնք փորձում են անել պաշտպանական կողմի ներկայացուցիչները:

Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է սահմանադրական կարգը բռնի տապալելու մեջ: Նման մեղադրանք առաջադրելու համար հիմք է հանդիսացել բանակի ներգրավումը: Բանակի ներգրավումը քաղաքական գործընթացներում արգելված է ինչպես նախկին, այնպես էլ Սահմանադրությամ ներկային խմբագրությամբ: Բանակի ներգրավումը քաղաքական գործընթացներում անթույլատրելի է: ԶՈւ ներգրավումը կարող էր թույլատրելի լիներ միայն այն դեպքում, եթե հայտարարված լիներ ռազմական դրություն: Ռազմական դրություն հայտարարված չի եղել: Սա այնքան պարզ է, որ ես նույնիսկ չեմ հասկանում այս աղմուկը, որ բարձրացվել է»: Նա ընդգծել է, որ Քոչարյանի կալանավորված մնալը անհրաժեշտություն է:

Անդրադառնալով երեկ ՌԴ Արտգործ նախարար Լավրովի հայտարարությանը և դրա հնարավոր ազդեցությանը քննության ընթացքի վրա,, ԼՀՔԾ պետն ասել է, որ ինքն այն պաշտոնյան չէ, որ պետք է մեկնաբանի այլ երկրի արտաքին գերատեսչության ղեկավարի խոսքերը։ «Իմ մասով կասեմ, որ քաղաքական հետապնդման մասին խոսք չի կարող լինել։ Այս գործընթացը իրավական ընթացակարգերում է»,–նշեց նա։

ՀՔԾ պետն անդրադարձավ այն շահարկումներին, որ ՀՔԾ մեղադրանքի որոշման մեջ կա դրույթ, որով ՀՔԾ–ն կասկածի տակ է դնում ընտրությունների արդյունքները. «Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ մեր որոշման մեջ նման դրույթ չկա, մենք կասկածի տակ չենք դրել ընտրությունների արդյունքները, մենք ընդամենը նշել ենք, որ այն քաղաքացիները, որոնք ընտրությունների արդյունքները համարել են կեղծված, իրենց իրավունքները վերականգնելու համար փողոց են դուրս եկել»,–նշեց նա։

Ավելի վաղ Լավրովը հայտարարել էր, որ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները հակասում են երկրի նոր ղեկավարների հայտարարություններին այն մասին, որ հրաժարվելու են իրենց նախորդների նկատմամբ քաղաքական հետապնդումներից։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here