Մեր ունեցած տեղեկություններով, երեկ գիշեր «Արմավիր»քրեակատարողական հիմնարկում գրանցվել է հերթական ինքնասպանության դեպքը: Մահացած դատապարտյալը Սարգիս անունով 19-ամյա երիտասարդ է:

Լուրը հաստատելու համար փորձեցինք կապ հաստատել ՔԿՀ-ներում դիտորդական վերահսկողություն իրականացնող խմբի հետ, սակայն զանգերն անպատասխան մնացին: Արդարադատության նախարարության թեժ գիծը, ինչպես պարզվեց, շաբաթ կիրակի օրերին չի աշխատում:

Տեղեությունը հայտնած անձինք պատմեցին, որ Սարգիսը վերջերս էր տեղափոխվել «Արմավիր» ՔԿՀ: Նա մանկատանը մեծացած խեղճ տղա էր:

Նշենք, որ հայաստանյան ՔԿՀ-ներում գրանցված մահվան դեպքերը միայն առաջին եռամսյակում մեկ տասնակից ավելին էր: Ի դեպ․ ՔԿՀ-ներում մահվան դեպքերով Հայաստանը աշխարհում առաջատար երկրներից մեկն է:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest