Ռոբերտ Քոչարյանը կշարունակի մնալ կալանքի տակ

0
354
Ռոբերտ Քոչարյան

ՀՀ երկրորդ նաագահ Ռոբերտ Քոչարյանը կշարունակի մնալ կալանքի տակ։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, քիչ առաջ հրապարակեց Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ պաշտպանների միջնորդությունը, որոշում կայացնելով մերժել այն։ Նույնաբովանդակ միջնորդություն պաշտպանները նախորդ նիստերին ևս ներկայացրել էին։

Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ, Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի փաատաբանները միջնորդել էին գրավի կիրառումը ճանաչել թույլատրելի և իրենց պաշտպանյալի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել գրավը՝ սահմանելով դրա ողջամիտ չափը։

Միջնորդության հիմքում գլխավորապես դրված էր Սահմանադրական դատարանի հոկտեմբերի 15-ի ՍԴՈ-1480 որոշումը, որով ՍԴ-ն, ի թիվս այլնի, արձանագրել է, որ գրավը ճանաչվել է որպես ինքնուրույն խափանման միջոց՝ դադարելով լինել կալանավորմանը այլընտրանքային խափանման միջոց, ուստի այն կարող է կիրառվել ոչ միայն անձի թաքնվելու, այլ նաեւ խոչընդոտելու ռիսկը զսպելու պարագայում: Սա պաշտպանական կողմը դիտել էր որպես նոր ի հայտ եկած հանգամանք:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here