Դատապարտյալ Հայկ Վարդանյանն արդեն 6 օր հացադուլ և ջրադուլ է հայտարարել դատարանի ապօրինի որոշման դեմ

0
525

«Հացադուլ անելն իր իրավունքն է, հո զոռով չենք ուտացնի»,-այսպես է արձաքանգել ՄԻՊ-ի թեժ գծի աշխատակիցներից մեկը  դատապարտյալ Հայկ Վարդանյանի կնոջ ուշադրություն հրավիրելո։ Նույն արձագանքը Մարգարիտա Վարդանյանը ստացել է Դատապարտյաների հիվանդանոց ՔԿՀ-ի պետի տեղակալի կողմից. «Մեր ձեռքը ոչ մի բան չկա՝ հացադուլ և ջրադուլ անելն իր իրավունքն է»։

«Այսինքն՝ իրա իրավունքն ա ուրեմն պետք ա մահանա՞»,- վրդովված ասում է կինը, ով արդեն չի էլ պատկերացնում, թե ում կարող է դիմել, որպեսզի իր ամուսնուն կարողանա որևէ կերպ օգնել:

«Նա գտնվում է շատ ծանր վիճակում։ Ունի բազմաթիվ հիվանդություններ՝ շաքարային դիաբետ, հեպատիտ C, երկկողմային աճուկային ճողվածք, բարձր ճնշում և այն»,-հուզված պատմում է Մարգարիտան։

Թե ինչպիսի հետևանք կունենա արդեն 6-օրյա հացադուլը դատապարտյալի առողջական վիճակի վրա մնում է միայն ենթադրել, սակայն Մարգարիտը ասում է, որ ամուսնու համար միակ ելքը սա է, քանի որ դատարանի անօրինական որոշման դեմ պայքարի մյուս ձևերին ոչ-ոք չի արձագանքում։

Քրեակատարողական ծառայությունից Forrights-ին տեղեկացրին, որ դատապարտյալը երեկվանից դադարեցրել է  ջրադուլը, սակայն հացադուլը շարունակում է:

«Պահվում է հացադուլավորների համար նախատեսված հատուկ խցում, առողջական վիճակը գնահատվում է նորմալ՝ բժիշկների հսկողոթյան տակ է»,-ասաց Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը՝ հավելելով, որ դապարտյալին այցելել է ՄԻՊ-ը։

ՄԻՊ-ից տեղեկացանք, որ երեկ՝ հոկտեմբերի 8-ին, Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ չհայտարարված այց է իրականացվել «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ, որի Ժամանակ հանդիպել են Հայկ Վարդանյանի հետ․

«Պաշտպանի ներկայացուցիչները ուսումնասիրել են նրա պահման պայմանները և հացադուլի ընթացքում նրա իրավունքների ապահովման, այդ թվում՝ առողջական վիճակը: Արձանագրվել են իրավունքների ապահովման վերաբերյալ մի շարք խնդիրրներ, որոնք քննարկվել են քրեակատարողական հիմնարկի վարչակազմի հետ և տեղում ստացել են լուծում»,-Forrights-ի հարցմանն ի պատասխան հայտնում են ՄԻՊ գրասենյակից:

2016 թվականից կալանքի տակ գտնվող Հայկ Վարդանյանը 2017 թվականին Առաջին ատյանի դատարանի դատավճռով   դատապարտվել է 7 տարի ազատազրկման ՔՕ 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝  Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը։

Մարգարիտի խոսքով 7 տարի ազատազրկման է դատապարտվել հիմք ընդունելով գործում առկա ներքին դիտում  օպերատիվ հետախուզական միջոցառման իրականացման տեսանյութը, որում ինչ որ մեկը խոսում է Հայկի դեմ, իբր վերջինս թմրանյութ է իրացրել, սակայն տեսանյութում առկա որոշ դրվագնր ցույց են տալիս, որ վկայությունը շինխու է:

Պաշտպանական կողմը Առաջին ատյանի սույն որոշումը բողոքարկել է Վերաքննիչ  դատարանում, արդյունքում՝ նախագահող դատավոր Նարինե Հովակիյանը անթույլատրելի էր ճանաչել վերոնշյալ տեսանյութը և Հայկին դատապարտել 3 տարի ազատազրկման:

«Տեսանյութը զննվել է նաև քննիչի կողմից, սակայն այդ միջոցառումներն իրականացվել է փաստորեն առանց դատարանի որոշման, արդյուքում ճանաչվեց անթույլատրելի ապացույց»,-Forrights-ին մանրամասնեց պաշտպաններից Արմեն Հայրապետյանը

Հայկ Վարդանյանն ընդունել է իր մեղքը, ուստի Վերաքննիչ քրեական դատարանի երեք տարի ազատազրկման դատապարտելու վճիռը օրինական է համարել, սակայն դատախազի Վճռաբեկ բողոքի հիման վրա գործը  ուղարկել է Վերաքննիչ դատարան՝ նոր քննության, արդունքում Սևակ Համբարձումյանի նախագահությամբ  որոշում է կայացվել  բեկանել նախորդ որոշումը և դատապատել ազատազրկման 7 տարի 6 ամիս ժամկետով։

Դատարանում դատավոր Սևակ Համբարձումյանը գործում առկա օպերատիվ խմբի այդ տեսանյութի մասին ասել է, որ  «այո, սկավառակը պետք է վերացնել՝ օրինական չի, բայց հիմք ընդունելով նույն տեսանյութը չբեկանեցին Առաջին ատյանի  դատական ակտը և  7 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկումը թողեցին անփոփոխ․

«Վերջում ասում ենք՝ ինչի՞ համար։ Ասում ա 2004 թվականին էլ է նստել, բայց  ախր ինքը դրա համար իր պատիժը կրել է»,-պատմեց Մարգարիտը։

Փաստաբան Արմեն Հայրապետյանը ընդգծում է որ նույն ապացույցներով Վերաքննիչ դատարանը կայացնում է երկու տաբեր, իրար հակասող վճիռներ՝  սկզբից Առաջին ատյանի դատական ակտը բեկանում է՝ դատապարտելով 3 տարի ազատազրկման, սակայն մեկ այլ կազմով չի բեկանում։ 

Պաշտպանը հայտնեց, որիչ սույն որոշման դեմ ևս Վճռաբեկ բողոք ներկայացրեցին, սակայն վարույթ չընդունվեց։

Հայկ Վարդանյանի հիվանդությունների մասով պաշտպանական կողմը հարցումներ է ուղարկել Արդարադատության նախարարություն, որպեսզի պարզեն, թե որքանով են հիվանդությունները համատեղելի պատժի կրման հետ, սակայն պատասխանը դեռ չեն ստացել։

Ազնիվ Սիրադեղյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here