Հայկական զինուժը Տավուշի հյուսիսում վերահսկողության տակ է վերցրել ռազմավարական նշանակության տարածք

0
401

Հայաստանի Զինված ուժերը ռազմավարական նշանակության օբյեկտներ են վերցրել իրենց վերահսկողության տակ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը․ — «Չինարին այլևս չի կարող գնդակոծվել։ Հայաստան մտնող գազամուղի անվտանգությունը ևս ապահովված է։ Փառք հայ զինվորին։ Փառք Հայոց բանակին»։

Այսպիսով, օրերս տարածված այն լուրերը, որ հայկական զինուժը Տավուշի հյուսիսային հատվածում զբաղեցրել է նոր բնագիծ՝ վերահսկողության տակ վերցնելով Վրաստանից Հայաստան մտնող գազատարը և Հայաստան-Վրաստան ավտոմայրուղին համապատասխանում են իրակիանությանը։

ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն էլ իր հերթին նշել է, որ նման ինֆորմացիան սովորաբար նախարարությունը գաղտնի է պահում` զինվորականների անվտանգությունն ապահովելու համար․

«ՀՀ ԶՈւ-երը ամեն րոպե աշխատում են, մշտական զգոն են, սակայն ՀՀ ՊՆ-ը չի ուզում շատ բարձրաձայնել և ինչպես միշտ գերադասում է լինել զուսպ։ Դիրքերի բարելավումը մշտական գործընթաց է՝ Փառք Հայոց Բանակին», — իր ֆեյսբուքյան էջում գրում է Արծրուն Հովհաննիսյանը:

Նշենք, որ պատմաբան, ռազմական փորձագետ Արթուր Եղիազարյանն ավելի վաղ ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ ՀՀ Զինված ուժերը լուրջ հաջողություններ են գրանցել Տավուշի մարզի հյուսիսային հատվածում եւ կարողացել են ավելի քան 140 հեկտար տարածք ազատագրել, արդյունքում հայկական ուժերի զբաղեցրած բարձր դիրքերից ուղիղ նշանառության տակ է հայտնվել Ադրբեջան-Վրաստան ավտոմայրուղին, թիրախային գոտում են նաև ադրբեջանական Իքինջի Շըխլը գյուղը և գյուղի ողջ ցանքատարածություններն ու արոտավայրերը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here