Արտակ Զեյնալյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

1
397
Արտակ Զեյնալյան

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը քիչ առաջ իր ֆեյսբուքյան էջում հայտարարեց, որ հրաժարականի դիմում է ներկայացրել.

«Սիրելի՛ ընկերներ, իմ սիրելի՛ ժողովուրդ
Արդարադատության նախարարի պաշտոնից հրաժարականի դիմում եմ ներկայացրել:

Մեր ժողովրդի համար այս պատմական ժամանակահատվածում նախարարի մանդատ ստանձնելը գերպատասխանատու, բայց և իրավապաշտպանի գործունեություն ծավալելու ընթացքում ի հայտ եկած իրավական խնդիրները քայլ առ քայլ լուծելու հնարավորություն ունենալուն միտված քայլ էր: Գոհ եմ այդ քայլից, շնորհակալ եմ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին արդարադատության նախարարի պաշտոնում իմ թեկնածությունն առաջարկելու համար, շնորհակալ եմ Նախարարության աշխատակիցներին համատեղ հետաքրքիր, արգասաբեր ու պատասխանատու աշխատանքի համար: Շնորհակալ եմ միջազգային գործընկերներին, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին համատեղ աշխատանքի համար:

Վստահ եմ՝ լավ է լինելու, … սակայն, եթե լավ չլինի՝ լինելու է՝ շատ լավ:

Հարգանքով՝ Արտակ»:

1 մեկնաբանություն

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here