Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության տնօրենը զբաղվում է Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի կողմնակիցների վրա կատարված հարձակման գործով, գործն ամբողջությամբ բացահայտված է:

Այդ մասին Արթուր Վանեցյանը հայտարարեց այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում:

Միջադեպի պատճառը, ըստ Արթուր Վանեցյանի՝ ֆինանսական հարցերն են եղել։

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար, Արցախի հերոս Սամվել Բաբայանի գրասենյակը երեկ ուշ գիշեր հաղորդագրություն է տարածել, ըստ որի, մայիսի 29-ի գիշերը՝ ժամը 3։30-ի սահմաններում, Սևանի մայրուղու Սևան-Մարտունի ճանապարհահատվածին Բաբայանի համակիրների և զինակից ընկերների ճանապարհը փակել են և հրազենից կրակահերթ արձակել: Բաբայանի գրասենյակի պնդմամբ՝ «այս բանդաները իրենց պարագլուխներով ծառայում են Արցախի նախկին վարչապետ, իսկ հիմա Արցախի նախագահի թեկնածու, «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանին»։

«Ազատ Հայրենիք»-ում «կուսակցությանը և նրա առաջնորդին ուղղված զրպարտանք» են որակել Սամվել Բաբայանի գրասենյակի տարածած հայտարարությունը:

Pin It on Pinterest

forrights.am
Եվրոպական միության աջակցությամբ