«Եթե նախորդ իշխանությունները ընդգծված ձևով հակաքարոզչություն էին իրականացնում ԼԳԲՏ թեմայի ուղղույթամբ՝ միաժամանակ ընդգծելով, որ նրանց իրավունքների պաշտպանությւոնը չի խրախուսվում, ապա հեղափոխությունից հետո մենք տեսնում ենք, որ այդ ընդգծված հակաքարոզչությունը պետական մակարդակով չկա»,-այս մասին մամուլի ասուլիս ժամանակ ասաց «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» իրավապաշտպան ՀԿ անդամ Նարե Հովհաննիսյանը, ընդգծելով, որ մարդու իրավունքների պաշտպանության հարցում պետության ստանձնած պարտավորություններին ընտրովի մոտեցում է ցուցաբերվում։
Ըստ նրա՝ քաղաքական նպատակահարմարությունից կամ կուսակցական շահերից ելնելով են անդրադարձ կատարում ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանությանը։
«Մարդու իրավունքների պաշտպանության տեսակետից հասկանալի չէ այս մոտեցումը, սակայն քաղաքական տեսակետից հասկանալի է, քանի որ այդ թեմայի մասին խոսելը հանրային վստահության հարց կառաջացնի ներկայիս իշխանությունների մեջ և հարցը դարձյալ տեղափոխվում է «լուսանցքից այն կողմ»»,- նշեց Նարե Հովհաննիսյանը։
Ըստ բանախոսի՝ ՔԿՀ-ներում ԼԳԲՏ անձիք կրկնակի և եռակի խտրականության զոհ են և նրանց խնդիրները համակարգային են՝ պահման պայմաններ, սնունդ, անվտանգության հետ կապված խնդիրներ և այլն․
«Վերջիններիս կարիքներն անտեսվում են հենց ԼԳԲՏ անձանց խմբին պատկանելու պատճառով»։
Նարե Հովհաննիսյանն անդրադարձավ 2018 թ․ օգոստոս-սեպտեմբեր ամիսներին իրենց «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» իրավապաշտպան ՀԿ կենտրոնի ուսումնասիրությանը, որը գնահատեց մի փոքր համարձակ, այն առումով, որ մինչ այդ առանձին ուսումնասիրությունների առումով հասանելի չէին․
«Նույնասեռական լինելը հանցագործ աշխարհում որոշակի «յարլիկ» է՝ խարան , որով անձը դատապարտվում է պատիժը պատժի մեջ կրելու։ Այս անձանց հետ կապված խնդիրները չեն ընկալվում որպես խնդիր և կարգավորվում են «զոն նայողի», «պալաժեննի» կոչվածի և խուց նայողի կողմից և վարչակազմը որևէ միջամտություն կամ որևէ ազդեցություն չունի այս հարաբերությունների կարգավորման վրա»,- ասաց Նարե Հովհաննիսյանը, ընդգծելով, որ շատ դեպքերում այս խմբին պատկանող մարդիկ ևս իրենց նկատմամբ խնդիրը չեն ընկալում որպես խնդիր և ըստ էության դիտվում է որպես նորմալ երևույթ։
Խնդիրները սկսվում են հենց ՔԿՀ մտնելիս և խցերում տեղաբաշխվելիս․
«Նույնասեռականները պահվում են ամենավատ պայմաններում՝ ՔԿՀ-ների ամենավատ խցերում, նրանք ճաշարանին, ճաշին, հանձնուքներին մոտ չեն գնում չեն օգտվում, իրենց ճաշը, սպասքի պարագաններն առանձնացված են, լվացքատան մեքենաներն առանձնացված են, իրենց չի կարելի ձեռքով բարևել, նույն սեղանի շուրջ հաց ուտել, րանց սպասքը առանձին է, չեն օգտվում այն ամենից ինչը ընդհանուր է, հիմնականում ենթարկվում են սեռական շահագործման և հիմնական աշխատանքը նվաստացուցիչ ՝ կոյուղի մաքրել, զբաղվել տարածքի մաքրությամբ, որը երբեմն վարձատրվում է, իսկ երբեմն էլ ոչ»,- մանրամասնեց Նարե Հովհաննիսյանը, հավելելով, որ ՔԿՀ-ում ԼԳԲՏ անձանց հետ չեն շփվում և նույնիսկ եթե ծխախոտ կամ սուրճ են վերցնում, ապա դա պետք է լինի բացարձակապես փակ տուփով։
«Այն մարդիկ, ովքեր սեռական բնույթի հանցագործություններ են արել և դրա համար են ազատազրկված կամ քրեական ենթամշակույթի որոշ գործոններին չհամապատասխանող գործողություն՝ նույնասեռականին ձեռքով բարևել, հաց կիսել նրա հետ, կամ «օբշյակի» անձեռնմխելի գումար գողանալ, ապա նրանք ևս հավասարեցվում են նույնասեռականի կարգավիճակին և պահվում են նույն խցերում»,-մանրամասնեց բանախոսը։
Pink Armenia ՀԿ անդամ Վաղինակ Տեր-Հովհաննիսյանն էլ իր հերթին փաստեց, որ ԼԳԲՏ անձանց իրավիճակը ՔԿՀ իսկապես չափազանց վատ է․
«Պետությունը պետք է ապահովի ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանությունը քրեակատարողական հիմնարկում՝ ապահովելով տարրական հիգիենիկ պայմաններ, աշխատակիցների հետ համապատասխան աշխատանքներ և այլն»,-ասաց Վաղինակ Տեր-Հովհաննիսյանը, առաջարկելով նաև հոգեբանական, սոցիալական, իրավաբանական ծառայությունների մատուցում ԼԳԲՏ անձանանց, ովքեր ենթարկվել են ՔԿՀ-ներում սեռական ոտնձգության։
Pink Armenia ՀԿ անդամը նաև առաջարկում է, որ ՔԿՀ-ների աշխատակիցների համար կազմակերպվի համապատասխան վերապատրաստման դասընթացներ, որոնք թույլ կտան ծանոթանալ ԼԳԲՏ անձանց հետ աշխատելու նրբություններին։
ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության կազմակերպամեթոդական բաժնի գլխավոր մասնագետ Էմիլ Ղազարյանը նշեց, որ Պրոբացիայի ծառայությունը հիմնականում կատարում է այն պատիժները, որոնք կապված չեն ազատազրկման հետ․
«ԼԳԲՏ իրեն հայտարարած շահառու մենք չունենք և նման հաշվառում էլ չենք անում։ Պրոբացիայի ծառայության համար կապ չունի իր դիմաց նստած անձը թմրամոլ է, ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչ է, թե ով։ Առաջին հերթին իր դիմաց նստածը մարդ է և նրան վերաբերվելու է որպես մարդ»,-ասաց Էմիլ Ղազարյանը, կասկածի տակ առնելով այն հանգամանքը, ըստ որի՝ ԼԳԲՏ անձինք ՔԿՀ-ներում խտրականության զոհ են դառնում և նրանց են տալիս ամենավատ խցերը և այլն։
«ՔԿՀ-ներում բոլոր ազատազրկված անձանց իրավունքները ոտնահարվում են և մենք ունենք իրականություն, ըստ որի՝ մարդը գտնվում է ոչ միայն ազատազրկման է ենթարկվում, այլ նաև անմարդկային պայմաններում»,- ասաց «Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիա» ՀԿ-ի ղեկավար Հովհաննես Մադոյանը, հավելելով, որ հստակ ԼԳԲՏ համայնքի և նրանց հավասարեցված մարդկանց նկատմամբ իրավունքների խախտումները բավականին սպեցիֆիկ են՝ պահման պայմաններից սկսված։
«Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիա» ՀԿ-ի ղեկավար Հովհաննես Մադոյանի խոսքով, եթե պահանջենք պետությունից, որ մտածելակեերպ փոխեն, ապա պետք է հասկանանք, որ դա կտևի տասնյակ տարիներ․
«Այս պարագայում պետությունը ոտնահարում է տվյալ անձանց իրավունքները, նրանց տալով ավելի վատ պայմաններ, սակայն նշեմ, որ նրանք այդ մասին չեն փաստում»,-ասաց նա և հավելեց՝ ՔԿՀ-ում մարդը պետք է կատարի աշխատանք և դա արդյունավետ է, քանի որ պայմանական վաղաժամկետ ազատման համար դա պետք է հաշվի առնվի։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: