Զինծառայող Յուրիկ Բրոյանի գործով կատարվում է բազմակողմանի քննություն՝ հանրային վերահսկողության արդյունքում

0
295
Յուրիկ Բրոյան

Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում «Մարդու իրավունքների պաշտպանության կոալիցիա»-ի կողմից  «Բանակում մարդու իրավունքների խախտումների և դրանց կանխարգելման մեխանիզմները» թեմայով հանրային քննարկման ժամանակ, փաստաբան Հայարփի Սարգսյաննի կողմից բարձրաձայնվեց ժամկետային զինծառայող Յուրիկ Բրոյանի առողջական վիճակի և զինվորական ծառայության հետ դրա անհամատեղելիության մասին:

Հանրային քննարկումից օրեր անց Ռազմական ոստիկանությունը ծառայողական քննություն է սկսել ընդունիչ-բաշխիչում Յուրիկ Բրոյանի նկատմամբ տեղի ունեցած դեպքի առթիվ: Արձագանքել է նաև Զինվորական դատախազությունը, որը վստահեցրել է՝ ներկայացված հաղորդումները քննարկվել են և պատշաճ կարգով քննություն կիրականացվի:

Մարտի 4-ին բացատրություն և հաղորդոմ է վերցվել Յուրիկ Բրոյանից: Վերջինս նույն օրը հարցաքննվել է նաև այն քրեական գործի րջանակներում, որով ճանաչվել է որպես տոււժող: Մասնավորապես, զորամասում ծեծի ենթարկվելու, ինչպես նաև «Կանազ»-ի հոսպիտակում տեղի ունեցած անմարդկային վերաբերմունքի փաստերի շուրջ:

Հիշեցնենք, որ ազգությամբ եզդի 19-ամյա Յուրիկ Բրոյանն ունի ժառանգաբար փոխանցվող հոգեկան հիվանդություն: Այդուհանդերձ, օգոստոսին Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովը հետազոտում է երիտասարդին և նրա բժշկական փաստաթղթերում նշում «թեթև մտավոր հետամնացություն» ախտորոշումը: Հոգեկան հիվանդությամբ տառապող Յուրիկին ճանաչում են պիտանի սահմանափակումներով ծառայության համար և զորակոչում բանակ: Ծառայության մեկնելուց մի քանի օր հետո տղան դաժան ծեծի է ենթարկվում իր «կոմբատի»՝ «Բադ» մականունովի կողմից, ինչից հետո Յուրիկին տեղափոխում են հոգեբուժարան:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here