«Աշխատանք կարող եմ անել, սակայն, ցավոք, հաշմանադամին չեն վստահում»

0
461
Արևիկ Գևորգյան

«Կարևորն այն է, որ մենք չենք ասում՝ թող մեզ բարձր թոշակ տան, մենք նստենք, վայելենք, ո՛չ, մենք պահանջում ենք աշխատա՛նք»,- Forrights-ի հետ զրույցում արժանապատվորեն ասում է Արևիկ Գևորգյանը:

44 ամյա, ի ծնե կույր, հաշմանդամության առաջին կարգ ունեցող Արևիկը երկար ժամանակ է՝ փորձում է աշխատանք գտնել, բայց փորձերն ապարդյուն են: Արևիկը պատմում է, որ մի քանի տարի առաջ աշխատել է կույրերի համար կազմակերպված հատուկ ծրագրում որպես աուդիոմոնտաժող, բայց ծրագիրը երկար կյանք չունեցավ: Դրանից հետո նա այլևս չաշխատեց: Պարբերաբար դիմել է տարբեր ռադիոընկերությունների՝ ռադիո Վան, Մարիամ ռադիո, բայց բոլորն էլ միաբերան նույն պատասխանն են տվել՝ սպասեք, կզանգահարենք:

«Զանգահարել եմ, զրուցել, փորձել եմ մարդկանց բացատրել, վստահեցնել, որ ես, թեկուզ, չեմ տեսնում, բայց կարող եմ աշխատել: Մարդիկ, ցավո՛ք, չեն վստահել…»,-ասում է նա: Արևիկի համոզմամբ, աշխատանքի չընդունելու միակ հիմնավորումը  իր հաշմանդամության «խնդիրն» է:

Արևիկն ասում է, որ գերազանց տիրապետում է համակարգչին, կատարում է գործիքավորում , երգեր է գրում, բայց այս կարողությունները ոչ մի տեղ չի կարողացել ցուցադրել. հնարավորություն չեն տվել:  Համակարգչային գիտելիքները ձեռք է բերել Աբովյան քաղաքում՝ հատուկ դպրոցում սովորելով. « Ամեն ինչ արեցին, սովորեցրին: Դպրոցը վճարովի էր, բայց ինձ սովորեցրին անշահախնդիր, ու ես տիրապետեցի մի քանի համակարգչային ծրագրի»:

Forrights-ի հետ զրույցում նա ցույց տվեց իր սարքավորումները, նշեց,, որ ձեռք է բերել բարի մարդկանց աջակցությամբ. «Եղել են նաև փոքրիկ դրամական օգնություններ, որոնք ինձ գոհացրել են, տեխնիկաս ևս այդ մարդկանց շնորհիվ եմ ձեռք բերել»:  Անուններ չցանկացավ նշել:

Հատուկ կարիքներ ունեցող մարդկանց բազմաբնույթ ծառայություններ  տրամադրող, նրանց աշխատանքի հարցերով զբաղվող «Ունիսոն» հասարակական կազմակերպության ղեկավար Արմեն Ալավերդյանը, հարցին, թե ինչու հաշմանդամին աշխատանք չեն վստահում, այսպես պատասխանեց. 

«2005 թվականից սկսած մեր կազմակերպությունը Զբաղվածության կենտրոն է հիմնել հաշմանդամուան կարգ ունեցող մարդկանց համար, և հարյուրավոր մարդիկ աշխատանքի են ընդունվել տարբեր կազմակերպություններ: Իհարկե, գործատուների շրջանակում իշխում են կարծրատիպեր, որոնցով ոչ այդքան ոչ թե չեն վստահում, այլ հաշմանդամության կարգ ունեցող քաղաքացիներին դիտարկում են որպես անաշխատունակ. եթե հաշմանդամ է, ուրեմն պետք է անընդհատ հիվանդանա կամ արտոնություններ պետք է անընդհատ նրան տրամադրել, այսինքն որպես արդյունավետ աշխատուժ չեն դիտարկում»:

Զբաղվածության պետական գործակալության տվյալների համաձայն՝ 2018թ. տարեվերջի դրությամբ զբաղվածության տարածքային կենտրոններում հաշվառված հաշմանդամություն ունեցող անձանց թիվը կազմել է 2500, նրանցից տարվա ընթացքում աշխատանքի է տեղավորվել 243-ը:

Ըստ Զբաղվածության մասին ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի կարգավորումների համաձայն, 100 և ավելի աշխատող ունեցող պետական կառույցներում աշխատողների ընդհանուր քանակի 3%-ը հաշմանդամության կարգ ունեցող քաղաքացիներ են, իսկ ոչ պետական կառույցներում՝ 1%-ը:  Սակայն ըստ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տրամադրած տվյալների վերոնշյալ կարգավորումը այժմ չի գործում: Իսկ թե ինչու չի գործում,  Forrights-ի հետ զրույցում «Ունիսոն» ՀԿ-ի ղեկավարը այսպես մեկնաբանեց.

«Դրույթը գործել է շուրջ 1 տարի, տեխնիկական խնդիրների պատճառով դա ժամանակավորապեց: Իսկ անցած տարվա հեղափոխությունից հետո նոր կառավարությունը ուղղակի «թքած ունի»  այդ թեմայի վրա: Ավելին՝ մեր կազմակերպությունը ստանում էր պետական սուպսիդիա հաշմանդամության կարգ ունեցող անձանց աշխատանքի տեղավորելու ծառայությունների համար: Բայց այս տարի առանց մեզ զգուշացնելու, նույնիսկ ծանուցելու ուղղակի փաստի առաջ կանգնեցրին և զրկեցին դրանից»,- ավելացրեց Ա. Ալավերդյանը:

Արևիկն ասաց, որ ստանում է 25500 դրամ նպաստ, սակայն  ինքը պետությունից բարձր կենսաթոշակ չի պահանջում, որովհետև կարող է աշխատել, բայց կան քաղաքացիներ, որ իսկապես անաշխատունակ են և չեն կարող ապրել պետության հատկացրած կենսաթոշակով կամ նպաստով:

Այս հանգամանքը հասատաեց նաև Արմեն Ալավերդյանը:

Արևիկ Գևորգյանը խոսեց նաև միջավայրի անմատչելիության մասին՝ նշելով, որ դա ավելի մեծ խնդիր է սայլակավորների համար: «Ինձ համար ավելի մեծ խոչընդոտ են ճանապարհի վրա տեղակայված առևտրի այդ «սեղանիկները», դրա պատճառով միշտ լարված եմ քայլում, որ ոչ մեկին վնաս չպատճառեմ: Հետս մեկը պետք է միշտ լինի»:

Սոցապ նախարարությունը մեր հարցմանն ի պատասխան կոնկրետ չի նշում, թե ինչ միջոցառումներ է նախատեսում. «Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2019 թվականի տարեկան ծրագիրը», որն  ընդգրկում է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությունը և միջավայրի անմատչելությանն ուղղված՝ 2019թ.-ի բյուջետային տարում իրականացման ենթակա միջոցառումները, ծրագրերը և գործողությունները»:

«Ունիսոն» ՀԿ նախագահ Ա. Ալավերդյանը, սակայն նշեց, որ այս տարի նախատեսվում է կառուցել 175 թեքահարթակ, որոնք կհեշտացնեն մարդկանց տեղաշարժը, այլ ոչ թե ձևական բնույթ կկրեն:

Արևիկը նաև Հայաստանի կույրերի միավորման անդամ է: Մեր հարցին, թե ինչու այնտեղ որևէ աշխատանքով չի զբաղվում, ասաց, որ վերջերս զրուցել է ՀԿՄ_ի նախագահի հետ, առաջարկել է, որ աջակցեն՝ ինտերնետ ռադիոն աշխատեցնել. «Ասաց՝ կզրուցեմ համապատասխան մարմինների հետ, կփորձեմ ինչ-որ բան անել…Սա ինձ համար օդի մեջ պատասխան է:  Ծանոթի միջոցով է ամեն ինչ լինու

Լիլիթ Գասպարյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here