Դատարանը քննում է Սեդրակ Քոչարյանի հայցն ընդդեմ Արթուր Վանեցյանի

0
944

Երևան քաղաքի ընդհանուր իրավասությա դատարանում, դատավոր Աիդա Դավթյանի նախագահությամբ մեկնարկեց Սեդրակ Քոչարյանն ընդդեմ Արթուր Վանեցյանի գործով նախնական դատական նիստը։

Նախքան դատական նիստի մեկնարկը, դատավորը կողմերից հետաքրքրվեց, թե  արդյո՞ք  նրանք կողմ են՝ վեճը  լուծվի հաշտությամբ։

Սեդրակ Քոչարյանի ներկայացուցիչ Անի Ալավերդյանը նշեց, որ իրենք պատրաստ են հաշտության,  եթե պատասխանողը հերքի իր կողմից հնչեցրած արտահայտությունները։

Արթուր  Վանեցյանի ներկայացուցիչ Վահագն Գրիգորյանն էլ իր հերթին ասաց, որ չեն կարող հաշտվել։

Ըստ պատասխանողի՝  ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի հնչեցրած  արտահայտությունները չեն վերաբերվում Սեդրակ Քոչարյանին․

«Արթուր Վանեցյանն այս  գործով  ոչ պատշաճ պատասխանող է»,-ասաց Վահագն Գրիգորյանը, կարծիք նհայտնելով, որ   այս  գործով պատասխանող պետք է  ճանաչվեր Հայաստանի  Հանրապետությունը։

Հաջորդ նիստը տեղի կունենա փետրվարի 25-ին։

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի որդին հայց էր ներկայացրել Վանեցյանի դեմ՝ պահանջելով զրպարտության դիմաց փոխհատուցում և հրապարակայնորեն հերքում:

Խոսքը վերավերվում է Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հայտնի ասուլիսում հնչեցված այն արտահայտությանը, թե «Ռոբերտ Քոչարյանը 6 միլիոն դոլար կաշառք պահանջելով՝ դարձել է «Կոնգրես» հյուրանոցի բաժնետեր»։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here