Վլադիմիր Դավթյանը շարունակում է հացադուլը, պահանջելով հանել շառն իր վրայից: ՄԻՊ-ն այցելել է հացադուլավորին

0
853

Արդեն 7 օր է«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավոր Վլադիմիր Դավթյանը հացադուլի մեջ է: Նա ֆիզիկապես թուլացած է, սակայն շարունակում է հրաժարվել սնունդ ընդունելուց: Այս մասին Forrights.am- ին հայտնեց երիտասարդի պաշտպան Հակոբ Ճարոյանը: 27-ամյա Վլադիմիր Դավթյանը հացադուլի միջոցով պահանջում է վերացնել իրեն առաջադրված պատվերով սպանության մեղադրանքը: Վլադիմիր Դավթյանը 2017 թվականի հունիսի 13-ին Ալավերդի քաղաքում  սպանել է նույն քաղաքի բնակիչ Կամո Փիրուզյանին, ապա հանձնվել է իրավապահներին:

Նա ընդունել է, որ մեղավոր է ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելու մեջ: Հենց այս մեղադրանք էին առաջադրել նախաքննության սկզբում սակայն հետագայում քննչական խմբի նախկին ղեկավար, ներկայում մարտի մեկի գործով մեղադրյալ, հետախուզման մեջ գտնվող Վահագն Հարությունյանի ջանքերով երիտասարդին այլ մեղադրանք առաջադրվեց, «դիտավորությամբ սպանությունը» դարձավ «պատվերով» սպանություն /Քր. Օր.-ի 104-րդ 2-րդ մաս, 8-րդ կետ/:

Գործով զբաղվող քննիչները փորձել են հիմնավորել, որ Վլադին Կամո Փիրուզյանին սպանելու պատվերը տվել է նրա քավորը՝ գործարար Վահագ Աբգարյանը, որը նույն գործով մեղադրվում է որպես սպանության պատվիրատու: Վլադիմիրը, սակայն հերքում է այս պնդումը: Իր հարազատների միջոցով Forrights.am-ին դեռևս ամռանը հաղորդել էր, որ իր վրա ճնշումներ են գործադրվում, իրենից պահանջում են, որ կեղծ ցուցմունք տա Վահագն Աբգարյանի դեմ: Գործը դատարանում է, և դատարանը իրավասու է կատարել երիտասարդի խնդրանքը, օբյեկտիվ քննություն իրականացնի: Սակայն այս գործով դատական նիստերը անվերջ ձգվում են, կայանում են մեկ, կամ երկու ամիսը մեկ անգամ:

«Ես պահանջում եմ հետքննություն, ինձ բազմիցս ճնշումներով տարել են «ԿԳԲ», բերել, վախցրել են», — հայտարարել էր նա դատարանում: Հացադուլավոր երիտասարդի ծնողները գտնվում են Լեհաստանում: Նրանք առայժմ չեն կարող գալ Հայաստան: Նա, կարելի է ասել, միայնակ է: Հարազատներից Հայաստանում միայն քեռին է՝ Լեռնիկ Մոսինյանը:

«Վլադիմիրի հետ տեսակցությունները արգելված են, ես չեմ կարող նրան այցելել, չգիտեմ, ինչ վիճակում է: Միայն գիտեմ, որ էդ երեխու վրա շառ են անում: Դուք տեսե՞լ եք կինոյում, կամ կյանքում լսե՞լ եք, որ քիլլերը մարդաշատ վայրում մարդ սպանի, անշահախնդիր ձևով, առանց շահի, առանց փող ստանալու դրա համար ու հետն էլ գնա ոստիկանություն, հանձնվի: Իրականության մեջ նման բան հայտնի չի: Եթե այդպես լիներ, էսօր ցանկացած մարդասպանի էլ կարող են դարձնել քիլլեր», — ասում է Լեռնիկ Մոսինյանը:

Նա չգիտի, թե ինչպես կարող է օգնել տղային: Պատմում է, որ Վլադը օրինակելի երիտասարդ է եղել, բանակում նույնսիկ խրախուսվել է լավ ծառայության համար: «Նորմալ տղա ա եղել, խուլիգան չի եղել, որպես լավ ծառայող «Թումանյանի աշխարհ» թերթում գրեցին իր մասին, իրեն ռադիո էին նվեր տվեցին: հա, մարդ է սպանել, երևի, մի պատճառ եղել է, բայց պատվերն ուրիշ բան է», — վրդովված ասում է Լեռնիկ Մոսինյանը:

ՄԻՊ գրասենյակից մեզ հայտնեցին, որ Forrights.am -ի նախորդ հրապարակումից /http://forrights.am/2018/12/04/%D5%A5%D5%BD-%D6%84%D5%AB%D5%AC%D5%AC%D5%A5%D6%80-%D5%B9%D5%A5%D5%B4-%D5%A7%D5%BD-%D5%B7%D5%A1%D5%BC%D5%A8-%D5%BE%D6%80%D5%A1%D5%B5%D5%AB%D6%81%D5%BD-%D5%B0%D5%A1%D5%B6%D5%A5%D6%84/ /հետո իրենք այցելել են Վլադիմիր Դավթյանին:

«Հացադուլ հայտարարելու առաջին օրը ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները հրապարակման հիման վրա չհայտարարված այցոբ եղել են «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում, այցելել են Վլադիմիր Դավթյանին, ուսումնասիրել են նրա բոլոր փաստաթղթերը, նրա պահման պայմաններն են ուսումնասիրել: Նա նշել է, որ քրեակատարողական հիմնարկի վարչակազմից բողոք չունի, որ իր բողոքը  դատաքննության ընթացքից է:

Պաշտպանի ներկայացուցիչները ներկայացրել են հացադուլի բացասական հետևանքները: Այս  պահի դրությամբ քննարկվում են նրա բարձրաձայնած խնդիրները, առաջիկյում կրկին կայցելեն իրեն», — ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնի պետ Նունե Հովսեփյանը։

Սյուզան Սիմոնյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here