Ռոբերտ Քոչարյանը կկալանավորվի

0
977
Ռոբերտ Քոչարյան

Վերաքննիչ քրեական դատարանը քիչ առաջ որոշում կայացրեց կալանավորել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ 

«Մեր բողոքները մերժվեցին, Առաջին ատյանի որոշումը մնաց անփոփոխ, սա բողոքարկվելու է»,- նշեց փաստաբան Հայկ Ալումյանը:

Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանը նիստին չէր ներկայացել, սակայն պաշտպանը նշեց՝ Քոչարյանը երբեք չի խուսափել ներկայանալուց։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 15-ին Վճռաբեկ դատարանը որոշում էր կայացրել բեկանել Վերաքննիչ դատարանի՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ որոշումը և գործն ուղարկել դատարան՝ նոր քննության:

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here