Վաչագան Ղազարյանը կալանավորվեց

0
305

Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանը կրկին կալանավորվեց։ Վերջինս մեղադրվում է ապօրինի հարստացման մեջ։ Մասնավորապես, Ղազարյանը բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերում իր ունեցած դրամական միջոցների իրական չափի մասին հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնել էր։

Վաչագան Ղազարյանն ավելի վաղ կալանավորվել էր, սակայն նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել 1 մլրդ դրամ գրավը:  Դատախազությունը բողոքարկել է այս որոշումը, ինչի արդյունքում Ղազարյանին կրկին կալանավորելու վերաբերյալ որոշում է կայացվել:

Հիշեցնենք, որ հունիսի 20-ին Վաչագան Ղազարյանի` Տերյան փողոցի բնակարանում հայտնաբերվել էր 35 մլն դրամ, 1 110 400 դոլար, 230 500 եվրո։ Իսկ հունիսի 25-ին Ղազարյանը «Արդշինբանկ» ՓԲԸ-ի իր հաշվեհամարից կանխիկացրել էր 50 հազար դոլար, «Յունիբանկ» ՓԲԸ-ի իր հաշվեհամարից՝ 120 հազար դոլար և 436 մլն դրամ, որից անմիջապես հետո բերման էր ենթարկվել Ազգային անվտանգության ծառայություն։

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here