Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ գործը կրկին կքննվի Վերաքննիչ քրեական դատարանում

0
327

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման հարցը կրկին կքննվի Վերաքննիչ քրեական դատարանում:

Քիչ առաջ Վճռաբեկ դատարանը որոշում կայացրեց մասնակի բավարարել Գլխավոր դատախազության ներկայացրած բողոքը, բեկանել Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը և այն ուղարկել հետ՝ նոր քննության։

Հիշեցնենք, որ օգոստոսի 13-ին Վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական կողմի միջնորդությունն ու վերացրել Առաջին ատյանի դատարանի՝ Քոչարյանին կալանավորելու որոշումը՝, հիմքում նշելով, որ երկրորդ նախագահն անձեռնմխելի է: Նա հենց դատարանի դահլիճից ազատ արձակվեց։ Այս որոշումը բողոքարկել էր թե՛ Գլխավոր դատախազությունը, թե՛ պաշտպանական կողմը: Վերջիներս նշում էին, որ Քոչարյանին ազատ արձակելու հիմքերն ավելի շատ էին:

Վճռաբեկ դատարանը պաշտպանական կողմի վերոնշյալ միջնորդություններն ամբողջությամբ մերժեց։

Որոշման հրապարակումից հետո Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ առաջին տպավորությունը բացասական է, որոշումը ստանալուց հետո ավելի մանրամասն կարծիք կհայտնեն:

Ռոբերտ Քոչարյանը, որոշման հրապարակման ժամանակ, դատարանի դահլիճում չէր գտնվում։ Վերջինս կարողացել էր հեռանալ՝ լրագրողների՝ նիստերի դահլիճ մտնելուն զուգահեռ։

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here