Մահացել է «Միայնակ Գայլ» Արայիկ Խանդոյանը

5
54733

Մոտ մեկ ժամ առաջ սրտի կաթվածից մահացել է «Միայնակ Գայլ» Արայիկ Խանդոյանը: Forrights-ի հետ զրույցում հաստատեց «Սասնա Ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը:

Վերջին ժամանակներս 47-ամյա Խանդոյանն ուներ առողջական խնդիրներ, որոնք վատթարացան անցած տարի հունիսի 28-ին, երբ հենց Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրի շենքի խցում մոտավորապես 15 մարդ դաժան ծեծի ենթարկեցին Արայիկ Խանդոյանին:

«Արայիկ Խանդոյանը բռնության է ենթարկվել, խոշտանգվել է ամենադաժան ու ամենաանմարդկային ձևով: Պատճառն այն է եղել, որ երբ դատական նիստերի դահլիճից ամբաստանյալներ Արեգ Կյուրեղյանին և Սմբատ Բարսեղյանին ծեծելով տարել են, Արայիկ Խանդոյանը  բարձրաձայնել է՝ ի՞նչ եք անում: Այդ մարդիկ շարունակել են իր հետ նույնկերպ վարվել: Ես համոզված եմ, որ Խանդոյանն  առնվազն ուղեղի ցնցում է ստացել, շատ ցավեր ունի գլխի, երիկամների շրջանում, ոտքերին վնասվածքներ կան»,- մանրամասնել էր պաշտպան Արայիկ Պապիկյանը:

Արցախյան պատերազմի մասնակից, ազատամարտիկ Արայիկ Խանդոյանը պարգևատրվել էր Արցախի և ՀՀ-ի «Արիության» մեդալներով, «Մարտական ծառայության» պարգևով, «Զորավար Անդրանիկ», «Մարշալ Բաղրամյան» և այլ շքանշաններով, որոնցից, ի նշան Հայաստանի և Արցախի իշխանությունների վարած քաղաքականության, հրաժարվել էր:

«Միայնակ Գայլ» Խանդոյանը կալանավորվել էր 2016թ. հուլիսի 17-ին ՊՊԾ գունդ գրավելու, պատանդ պահելու և զենք-զինամթերք օգտագործելու մեղադրանքով: Միայն 2 տարի անց դատարանը բավարարել էր պաշտպանական կողմի միջնորդությունը և փոխել Խանդոյանի խափանման միջոց կալանքը:

Արայիկ Խանդոյանն ամուսնացած էր և իր խնամքին ուներ 5 երեխա:

5 ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  1. Հայ Ազգի Հերոս՝ Արայիկը ընդմիշտ պայքարած է գող աւազակներու, ոճռագործներու եւ դաւաճաններու դէմ։
    Յարգանք եւ Պատիւ Հերոս՝ Արայիկի անմառ Յիշատակին։ Մեր Տէր Յիսուս Քրիստոսը մխիթարէ Հերոսի ազնուական
    նահապետական ընտանիքի բոլոր անդամներուն։
    Կը պահանջեմ մնացեալ ՍԱՍՆԱ ԾՌԵՐ Հերոսներուն ազատ արձակումը եւ վերջ։
    Երկրորդ.– 15 անձերը որոնք խոշտանգումի ենթարկած են Հայ Ազգի Հերոս՝ Արայիկին դատապարտութեան
    ենթարկուին որովհետեւ մահացու հարուածներ ստացած է եւ պատճառ եղած են Հերոսին կանխահաս մահուան։
    Երրորդ.– Քննիչ յաննախումբ մը կազմուելու է վերաքննելու այս կորսուած բանտային հարցերը։
    Չորրորդ.– Պրն. վարչապետ՝ Նիկոլ Փաշինյան, ասիկա Հայ Ժողովուրդի արդար իրաւունքը եւ պահանջքներն են։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here