ԱԺ-ն ընդունեց «հակահեղափոխական» օրենքը. ԳԱԱ-ում մեկնարկում է հանրահավաքը

0
872

ԱԺ-ն 67 կողմ ձայնով կողմ է քվեարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից «հակահեղափոխական» որակված նախագծի օգտին, որն առաջարկել էին ՀՀԿ-ական Արփինե Հովհաննիսյանը և «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:

Նախագծի համաձայն՝ եթե ԱԺ նիստին պատգամավորների մասնակցությունը խոչընդոտվում է և նիստը չի կայանում կամ էլ նիստը իրավազոր է, բայց պատգամավորների մի մասը չի կարողանում դրան մասնակցել, այդ դեպքում նիստը վարողն իրավունք ունի ընդհատել նիստը՝ հայտարարելով, որ կան խոչընդոտներ:

Նախական տեղեկություններով կողմ են քվեարկել ՀՅԴ, ՀՀԿ ու «Ծառուկյան» դաշինքի պատգամավորները։ Նշենք, որ արտահերթ նիստը տևել է մի քանի րոպե, պատգամավորները քվեարկեցին ձեռքով, քանի որ Լենա Նազարյանը հավաքել էր քարտերը։ Այն չի հեռարձակվել ուղիղ եթերով և եղել է անձայն:

Այս պահին Գիտությունների ազգային ակադեմիայի տարածքում մեկնարկում է հանրահավաքը: Դեմիրճյան փողոցի ու Բաղրամյան պողոտայի կողմից ԱԺ մուտքերը փակ են։ Արտահերթ նիստին մասնակցած պատգամավորները չեն կարողանում շենքից դուրս գալ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here